Անգլիայի բանկը սպասվածի համաձայն հիմնական տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 3.75% մակարդակում։ Որոշումը համընկել է տնտեսագետների մեծամասնության կանխատեսումների հետ․ Դրամավարկային քաղաքականության կոմիտեի ինը անդամներից վեցը կողմ են քվեարկել տոկոսադրույքի պահպանմանը, իսկ երեքը՝ այն 25 բազիսային կետով բարձրացնելուն։
Կենտրոնական բանկը նշել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով նավթի և էներգակիրների գները շարունակում են մնալ բարձր և տատանողական, ինչը պահպանվում է որպես գնաճի հիմնական ռիսկ։ Չնայած հունիսին Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը դանդաղել է մինչև 2.6%, կարգավորիչը սպասում է, որ այն այս տարվա երկրորդ կեսին կրկին կարագանա՝ էներգակիրների թանկացման ազդեցության պատճառով։
Անգլիայի բանկը կանխատեսում է, որ գնաճը երրորդ եռամսյակում կհասնի 2.9%, իսկ տարվա վերջին՝ շուրջ 3.2%։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը 2026 և 2027 թվականներին գնահատվում է 1.1%, իսկ 2028 թվականին՝ 1.7%։ Որոշման հրապարակումից հետո FTSE 100 ինդեքսն աճել է 0.29%, իսկ ֆունտ ստեռլինգը փոքր-ինչ ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։