Ադրբեջանը սպառնացել է Վրաց եկեղեցուն և «խորհուրդ տվել» չկրկնել Հայ եկեղեցու «սխալները»

Sputnik Armenia. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ։

Նշվում է, թե Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի վերջին հայտարարությունը «հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամական, և բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը»։

Ավելի վաղ Վրաց պատրիարքարանը հայտարարություն էր տարածել և նշել, որ պատմական Էրեթի Սուրբ Գևորգ մայր տաճարում և նրա տարածքում կատարվող աշխատանքները, մտահոգիչ են: Չնայած այն հանգամանքին, որ Կուրմուկի մայր տաճարը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն մեր երկրի և եկեղեցու պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment