Apple-ը գրանցել է զուտ շահույթի 27% աճ

Apple-ը 2026 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում 27%-ով ավելացրել է զուտ շահույթը, իսկ հասույթը՝ 16%-ով։ Թեև ընկերությունը գրանցել է ռեկորդային ցուցանիշներ տարվա այս եռամսյակի համար, ընթացիկ եռամսյակի կանխատեսումները շուկայական սպասումներից ավելի թույլ են՝ մատակարարման շղթաների խնդիրների պատճառով։ Հունիսին ավարտված եռամսյակում Apple-ի զուտ շահույթը կազմել է 29.79 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 23.43 մլրդ դոլարի դիմաց։ Մեկ բաժնետոմսին … Read more

Սաուդյան Արաբիայի տնտեսությունը գրանցել է ամենախորը անկումը 2020 թվականից ի վեր

Սաուդյան Արաբիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում գրանցել է ամենախորը անկումը COVID-19 համավարակից ի վեր, քանի որ Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է ազդել երկրի առանցքային նավթային հատվածի վրա, հայտնում է Bloomberg-ը։ Սաուդյան Արաբիայի վիճակագրական մարմնի նախնական տվյալներով՝ երկրի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով նվազել է 4.8%-ով՝ առաջին եռամսյակի 3% աճից հետո։ Նավթային հատվածում անկումը կազմել է 24.7%, իսկ ոչ … Read more

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց. Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն կերտել

Ութ ամիս առաջ մեկնարկած համագործակցությունը սկսում է տեսանելի արդյունք տալ: Viva-ն և «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությունը կարևոր ձեռքբերումներ են արձանագրում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների շրջանում դա իրական հաղթանակ է. առաջին քայլեր, արտաբերված առաջին խոսք, վարքագծի փոփոխության դրական դինամիկա, ծնողների հոգեբանական վիճակի բարելավում և այլն: Արձանագրվող յուրաքանչյուր ձեռքբերում ծնողների համար տարիների երազանք է … Read more

Գերմանիայի արդյունաբերական շուկայի աշխատողները բողոքում են աճող ծանրաբեռնվածությունից

Գերմանիայի արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների ավելի քան 40%-ը հայտնել է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքով իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունն աճել է։ Այս մասին են վկայում YouGov-ի հարցման արդյունքները, որն անցկացվել է Swiss Life-ի և IG BCE արհմիության պատվերով։ Հարցվածների 44%-ը նշել է մտավոր կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության աճ, իսկ 29%-ը՝ սթրեսի բարձրացում։ Հիմնական պատճառներն են ծախսերի կրճատման ծրագրերը (49%) … Read more

Դոլարն ու ոսկու գինը նվազել են, եվրոն՝ աճել. ՀՀ ԿԲ, 03/08/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 03-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 365.98 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0426 դրամով և կազմել 4.5639 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.63 դրամով և կազմել 421.76 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 452.44 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.4 դրամով և … Read more

Իրանը չի տվել և չի տա Հորմուզի նեղուցը բացելու թույլտվություն

Իրանը պաշտոնապես հերքել է տեղեկությունները, թե իբր համաձայնել է վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Իրանական բանակցային թիմում հայտարարել են, որ ջրային տարածքը բացելու վերաբերյալ որևէ թույլտվություն չի տրվել և չի տրվելու։ Երկրի ներկայացուցիչների խոսքերը փոխանցել է Fars գործակալությունը՝ հղում անելով պատվիրակության իր աղբյուրին։ «Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ որևէ համաձայնություն չկա, և այդ մասին հրապարակված լուրերը կեղծ … Read more

Ֆրանսիայում գնաճն արագացել է ծառայությունների և էներգակիրների թանկացման ֆոնին

Ֆրանսիայում հուլիսին գնաճն անսպասելիորեն արագացել է, ինչը կարող է ուժեղացնել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից տոկոսադրույքների հերթական բարձրացման օգտին փաստարկները, հայտնում է Bloomberg-ը։ Ֆրանսիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրի տարեկան գնաճը հուլիսին հասել է 2.4%-ի՝ հունիսի 2%-ից հետո։ Ցուցանիշը գերազանցել է Bloomberg-ի հարցմանը մասնակցած բոլոր տնտեսագետների կանխատեսումները։ Տվյալները հրապարակվել են եվրոգոտու խոշոր տնտեսությունների գնաճային ցուցանիշների … Read more

«Գերմանական մեծ եռյակի» ավտոմեքենաների վաճառքները կտրուկ նվազել են Չինաստանի և ԱՄՆ-ի պատճառով

Գերմանական ավտոարդյունաբերության երեք առաջատար ընկերությունները՝ Audi-ն, BMW-ն և Mercedes-Benz-ն ամփոփել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ «Գերմանական մեծ եռյակի» ֆինանսական և գործառնական ցուցանիշները զգալիորեն վատթարացել են գրեթե բոլոր հիմնական ուղղություններով։ Բացասական միտումների հիմնական պատճառներն են եղել Չինաստանի շուկայում պահանջարկի նվազումը և ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր ներմուծման մաքսատուրքերը։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Audi-ն վաճառել է … Read more

ԱՄՆ-ն և Ճապոնիան 15 տարվա ընթացքում առաջին անգամ համատեղ արժութային ինտերվենցիա են իրականացրել

Ճապոնիայի ֆինանսների նախարար Սացուկի Կատայաման այսօր կհայտարարի, որ ԱՄՆ-ն և Ճապոնիան 15 տարվա ընթացքում առաջին անգամ իրականացրել են համատեղ արժութային ինտերվենցիա՝ իենի արժեզրկումը կասեցնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին։ Արժեթղթերի շուկայի աղբյուրների տվյալներով՝ ճապոնական և ամերիկյան իշխանություններն իրականացրել են իենի զանգվածային գնումների մի շարք գործարքներ։ Այս քայլերի նպատակն է … Read more

Եվրոպան տրիլիոնավոր եվրոներ կծախսի տուժած արդյունաբերության վերականգնման համար

Եվրոպան կրկին կանգնած է էներգետիկ վերափոխման շեմին։ Վերջին հարյուր տարիների ընթացքում մայրցամաքը մի քանի պատմական էներգետիկ անցում է ապրել՝ ածխային տնտեսությունից անցնելով նավթային տնտեսության 1960-ականներին, այնուհետև՝ 1980-ականներին ատոմային և գազային էներգետիկային։ Այս աղբյուրները մինչ օրս շարունակում են կազմել եվրոպական էներգետիկ համակարգի հիմքը, թեև 2010-ականների սկզբից տարածաշրջանն ակտիվորեն փորձում է անցում կատարել «կանաչ» էներգետիկային, գրում է … Read more