Սաուդյան Արաբիայի տնտեսությունը գրանցել է ամենախորը անկումը 2020 թվականից ի վեր

Սաուդյան Արաբիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում գրանցել է ամենախորը անկումը COVID-19 համավարակից ի վեր, քանի որ Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է ազդել երկրի առանցքային նավթային հատվածի վրա, հայտնում է Bloomberg-ը։

Սաուդյան Արաբիայի վիճակագրական մարմնի նախնական տվյալներով՝ երկրի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով նվազել է 4.8%-ով՝ առաջին եռամսյակի 3% աճից հետո։ Նավթային հատվածում անկումը կազմել է 24.7%, իսկ ոչ նավթային տնտեսության աճը դանդաղել է մինչև 0.6%։

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2026 թվականին երկրի տնտեսական աճը կկազմի 1.7%, իսկ հաջորդ տարի կարագանա մինչև 5.5%։ Միջնաժամկետ հեռանկարում աճին կաջակցեն պետական ներդրումները, խոշոր միջազգային միջոցառումները և Vision 2030 ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումները։

Leave a comment