Ճապոնիայի ֆինանսների նախարար Սացուկի Կատայաման այսօր կհայտարարի, որ ԱՄՆ-ն և Ճապոնիան 15 տարվա ընթացքում առաջին անգամ իրականացրել են համատեղ արժութային ինտերվենցիա՝ իենի արժեզրկումը կասեցնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին։
Արժեթղթերի շուկայի աղբյուրների տվյալներով՝ ճապոնական և ամերիկյան իշխանություններն իրականացրել են իենի զանգվածային գնումների մի շարք գործարքներ։ Այս քայլերի նպատակն է ամրապնդել ճապոնական արժույթի փոխարժեքը, որը դոլարի նկատմամբ հասել էր ամենացածր մակարդակին՝ 1986 թվականից ի վեր։
Հրապարակման մեջ նշվում է, որ իրավիճակի բուն պատճառը ԱՄՆ-ի և Ճապոնիայի հիմնական տոկոսադրույքների միջև տարբերության աճն է։ Մի քանի օր առաջ Ճապոնիայի բանկը որոշել էր պահպանել իր հիմնական տոկոսադրույքը 1% մակարդակում, մինչդեռ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը շարունակում է վարել ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ իենը «շատ թերագնահատված է թվում»։