ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ

ՀՀ ՊԵԿ-ը ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգտոստոսի 3-ը

Saudi Aramco-ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակում աճել է 44%-ով

Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, 2026 թվականի երկրորդ եռամսյակում գրանցել է մոտ 32.69 մլրդ դոլար զուտ շահույթ, ինչը 44%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ճշգրտված շահույթը աճել է 33%-ով՝ հասնելով 33.4 մլրդ դոլարի և գերազանցելով Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանների 31.1 մլրդ դոլարի կանխատեսումը։ Հասույթը նույնպես զգալիորեն աճել է՝ 108.57 մլրդ դոլարից … Read more

Նոր «Սարդ-մարդը» ԱՄՆ-ի կինովարձույթում ռեկորդային 355 մլն դոլար է հավաքել

Sony և Marvel ստուդիաների նոր «Սարդ-մարդը. Բոլորովին նոր օր» ֆիլմը անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի ներքին կինովարձույթում հավաքել է 355 մլն դոլար, հաղորդում է CNBC-ն։ Ֆիլմի համաշխարհային դրամարկղային մուտքերը հասել են 927 մլն դոլարի, այդ թվում՝ 121 մլն դոլարը՝ Չինաստանի շուկայից, ինչն այս մեկնարկը դարձնում է ԱՄՆ կինոարտադրության պատմության ամենահաջողվածներից մեկը։ Փորձագետների տվյալներով՝ ֆիլմն ԱՄՆ-ում և … Read more

Արհեստական բանականությունում ներդրումները կարող են հանգեցնել նոր ֆինանսական փուչիկի ձևավորմանը

Աշխարհում տվյալների մշակման կենտրոնների կառուցման ծախսերը մինչև 2030 թվականը կարող են հասնել 7 տրիլիոն դոլարի։ Նման կանխատեսում է ներկայացված McKinsey & Company-ի զեկույցում, որի տվյալներին անդրադարձել է The Wall Street Journal-ը։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե արտադրողականության աճի տեմպերը չարդարացնեն նման մասշտաբային ներդրումները, համաշխարհային տնտեսությունը կարող է բախվել լուրջ ցնցումների։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում արհեստական … Read more

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը կրճատվել է

2026 թվականի սկզբից Ռուսաստանի ամենահարուստ գործարարների համախառն կարողությունը նվազել է 5.02 միլիարդ դոլարով։ Այդ մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները՝ միլիարդատերերի վարկանիշը, որը Bloomberg գործակալությունը կազմում է հիմնականում ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։ Վարկանիշում ընդգրկված ռուսաստանցիներից ամենամեծ կորուստը գրանցել է Միխայիլ Պրոխորովը։ Տարվա սկզբից նրա կարողությունը նվազել է 5.66 միլիարդ դոլարով և այժմ գնահատվում … Read more

Ամերիաբանկն Investor’s Day-ի շրջանակում ամփոփել է ներդրումային կիսամյակն ու ներկայացրել MyInvest-ի նոր հնարավորություն

մեն ամիս ներդրողներին մեկ հարկի տակ միավորող Investor’s Day-ի հուլիսյան օրակարգը խիստ հագեցած է: Ամփոփ քննարկվել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կապիտալի շուկաներում տիրող իրավիճակը, բացի այդ Ամերիաբանկի MyInvest հարթակի նոր հնարավորությունն է ներկայացվել, որը թույլ է տալիս կատարել ավտոմատացված ներդրումներ 5 անգամ ավելի փոքր միջնորդավճարով` 1 ԱՄՆ դոլար 5-ի փոխարեն: MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն … Read more

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 04/08/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները օգոստոսի 4-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.68%-ով և կազմել 23,346,025.23 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.74%-ով և կազմել 63,790.44 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.48%-ով և կազմել 1,865.05 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.029237106 (-1.23%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 04/08/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 4-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 364.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 367.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 424.50 դրամ (+2.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.47 դրամ (-0.06 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.58 դրամ (-0.04 դր.): Կանխիկ … Read more

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-մայիսին կազմել է 7․86 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2026թ. հունվար-մայիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7.86 մլրդ դոլար, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 4․9 մլն դոլարով կամ 0․06%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2,195 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել … Read more

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1,617 մլրդ դրամ․ 2026թ․ հունիս

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2026թ․-ի հունիսի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 1,617,484 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 19,016 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 1,585,736 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 12,730 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 1,616,010 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 419,432 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 627,019 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են 531,082 … Read more