Amazon-ի շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը

Amazon.com Inc.-ի բաժնետոմսերը օրերս զգալի աճ են գրանցել, ինչի արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը։ Amazon-ը դարձել է պատմության մեջ հինգերորդ ընկերությունը, որը հատել է այդ շեմը։ Ավելի վաղ դրան հաջողվել էր հասնել Nvidia Corp., Alphabet Inc., Microsoft Corp. և Apple Inc. ընկերություններին։ Երկուշաբթի Amazon-ի բաժնետոմսերի գինը աճել է 4.7%-ով։ … Read more

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը զուգահեռ, Ակբա բանկի երկարաժամկետ ավանդների և թողարկողի Ba3 վարկանիշների հեռանկարը կայունից փոխել է դրականի։ Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող հնարավոր ամենաբարձր մակարդակն է: Գնահատականը բանկին շնորհվել է՝ հաշվի առնելով ակտիվների բարձր որակը, կապիտալի ամուր բուֆերը, ինչպես նաև … Read more

Իրանը և Օմանը կարող են վերագործարկել նավարկությունը Հորմուզի նեղուցով

Իրանը և Օմանը մոտ ապագայում կարող են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավարկության կազմակերպման հարցում, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան և իրանական աղբյուրներին։ NYT-ի հետ զրուցած, համաձայնագրի մանրամասներին ծանոթ պաշտոնյաների խոսքով՝ դրա պայմաններով Պարսից ծոց մուտք գործող նավերը կշարժվեն Իրանի վերահսկողության ներքո գտնվող և նրա ափերին մոտ երթուղով, իսկ ծոցից դուրս եկող … Read more

Դոլարը, եվրոն ու ոսկու գինն աճել են. ՀՀ ԿԲ, 04/08/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 04-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 1.03 դրամով և կազմել 367.01 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0379 դրամով և կազմել 4.526 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.74 դրամով և կազմել 422.5 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.66 դրամով և կազմել 453.1 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.68 դրամով և … Read more

Ամունդի-Ակբա․համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

Համաշխարհային տնտեսությունը մինչ այժմ դիմակայուն է գտնվել Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում։ Վերջին տարիների բազմակի ցնցումները, հատկապես աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված, ընկերություններին և տնտեսական քաղաքականություն մշակողներին դարձրել են ավելի ճկուն։ Նրանց հարմարվողականությունը կարող է առաջիկա եռամսյակներում նվազեցնել տնտեսական անկման ռիսկը։ Այնուամենայնիվ, դեռևս շատ բան կախված է նավթի մատակարարումների վերականգնման արագությունից։ «Դիմացկուն լինելու առավելությունը։ 2026թ․ 2-րդ կիսամյակի ներդրումային … Read more

ՕՊԵԿ+ երկրները որոշել են սեպտեմբերին նավթի արդյունահանման քվոտաներն ավելացնել օրական 188 հազար բարելով

ՕՊԵԿ+-ի այն յոթ երկրները, որոնք բոլոր մասնակիցների համար սահմանված քվոտաներից բացի կամավոր կերպով լրացուցիչ կրճատում էին նավթի արդյունահանումը (Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Իրաք, Քուվեյթ, Ղազախստան, Ալժիր և Օման), որոշել են սեպտեմբերին նավթի արդյունահանման քվոտաներն ավելացնել օրական 188 հազար բարելով։ Այդ մասին ասվում է ՕՊԵԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Այսպիսով, «յոթնյակն» ավարտել է շուկա վերադարձնելու գործընթացն այն ծավալների, … Read more

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ

ՀՀ ՊԵԿ-ը ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգտոստոսի 3-ը

Saudi Aramco-ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակում աճել է 44%-ով

Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, 2026 թվականի երկրորդ եռամսյակում գրանցել է մոտ 32.69 մլրդ դոլար զուտ շահույթ, ինչը 44%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ճշգրտված շահույթը աճել է 33%-ով՝ հասնելով 33.4 մլրդ դոլարի և գերազանցելով Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանների 31.1 մլրդ դոլարի կանխատեսումը։ Հասույթը նույնպես զգալիորեն աճել է՝ 108.57 մլրդ դոլարից … Read more

Նոր «Սարդ-մարդը» ԱՄՆ-ի կինովարձույթում ռեկորդային 355 մլն դոլար է հավաքել

Sony և Marvel ստուդիաների նոր «Սարդ-մարդը. Բոլորովին նոր օր» ֆիլմը անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի ներքին կինովարձույթում հավաքել է 355 մլն դոլար, հաղորդում է CNBC-ն։ Ֆիլմի համաշխարհային դրամարկղային մուտքերը հասել են 927 մլն դոլարի, այդ թվում՝ 121 մլն դոլարը՝ Չինաստանի շուկայից, ինչն այս մեկնարկը դարձնում է ԱՄՆ կինոարտադրության պատմության ամենահաջողվածներից մեկը։ Փորձագետների տվյալներով՝ ֆիլմն ԱՄՆ-ում և … Read more

Արհեստական բանականությունում ներդրումները կարող են հանգեցնել նոր ֆինանսական փուչիկի ձևավորմանը

Աշխարհում տվյալների մշակման կենտրոնների կառուցման ծախսերը մինչև 2030 թվականը կարող են հասնել 7 տրիլիոն դոլարի։ Նման կանխատեսում է ներկայացված McKinsey & Company-ի զեկույցում, որի տվյալներին անդրադարձել է The Wall Street Journal-ը։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե արտադրողականության աճի տեմպերը չարդարացնեն նման մասշտաբային ներդրումները, համաշխարհային տնտեսությունը կարող է բախվել լուրջ ցնցումների։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում արհեստական … Read more