Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել

Հասարակություն

17.08.2026 | 21:43

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ օգոստոսի 15-ին քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցները համատեղ միջոցառումներ են իրականացրել Երևանի վարչական տարածքում։

Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր։ Մասնավորապես, արձանագրվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր։

Հայտնաբերված խախտումների առնչությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել է 13 արձանագրություն։

Քաղաքապետարանից ընդգծում են, որ վերահսկողական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։

Միաժամանակ քաղաքացիներին հորդորում են չկատարել վարչական իրավախախտումներ՝ հիշեցնելով, որ նման դեպքերը կարող են առաջացնել օրենքով սահմանված իրավական հետևանքներ։

Leave a comment