Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 26/03/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները մարտի 26-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 1.55%-ով և կազմել 26,408,748.95 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.52%-ով և կազմել 70,012.59 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 2.14%-ով և կազմել 2,119.07 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.030267048 (-0.63%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է … Read more

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2026թ․ հունվար-փետրվարին կազմել է 7․4%

2026թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․4%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։ Փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է 4․5% աճ։ Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի փետրվարի նկատմամբ կազմել է 107․2%։ Արդյունաբերություն Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 491․5 մլրդ … Read more

SpaceX-ի IPO-ի պոտենցիալ չափը գնահատվում է 75 միլիարդ դոլար

Իլոն Մասկի տիեզերական ընկերության՝ SpaceX-ի խորհրդատուները կանխատեսում են, որ այն կարող է փորձել ավելի քան 75 մլրդ դոլար ներգրավել ԱՄՆ-ում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) ընթացքում, գրում է The Information-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրին: Financial Times-ը, Bloomberg-ը և այլ լրատվամիջոցներ նախկինում հաղորդել էին SpaceX-ի՝ IPO-ի միջոցով մինչև 50 միլիարդ դոլար ներգրավելու ծրագրերի մասին։ Reuters-ը հաղորդել է, … Read more

Tesla-ն պատրաստում է FSD v14.3՝ տրամաբանական մտածողությամբ

Իլոն Մասկը կրկին նոր խոստումներ է տալիս, բայց այս անգամ դրանք նմանվում են երկարամյա ավտոպիլոտի մշակման սիմֆոնիայի եզրափակիչ ակորդին։ Tesla-ի գլխավոր տնօրենը հայտարարել է նոր Full Self-Driving (FSD) համակարգի 14.3 տարբերակի թողարկման ժամկետները։ Նրա խոսքով՝ ներքին փորձարկումներն արդեն ընթանում են, իսկ «հանրության համար» թարմացումը պլանավորված է մի քանի շաբաթվա ընթացքում։ Մինչև ապրիլի վերջը էլեկտրական մեքենաների … Read more

Իդրամ և IDBank. Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում

IDBank-ը և Իդրամը շարունակում են իրենց սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը երեխաների, ուսանողների և մեծահասակների շրջանում։ Այս անգամ IDBank-ը և Իդրամը անցկացրին եռօրյա դասընթաց Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ՝ ներկայացնելով ֆինանսական մտածողության հիմունքները։ Եռօրյա դասընթացներին մասնակցեցին շուրջ 150 ուսանողներ։ IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության … Read more

Մարտի 26-ին imID համակարգը ժամանակավորապես հասանելի չի լինի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, imID համակարգը 2026 թվականի մարտի 26-ին՝ ժամը 21:00-ից մինչև մարտի 27-ի 01:00-ն կլինի անհասանելի՝ տեխնիկական և ծրագրային վերազինման աշխատանքների իրականացման նպատակով։ Հայցում

ԵԿԲ-ն խոստացել է արագ և վճռական արձագանքել գնաճի արագացման վտանգին

ԵԿԲ-ն վճռական և արագ կգործի, եթե Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով էներգակիրների գների աճը սպառնա գնաճի արագացմանը: Այս մասին հայտարարել է ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը։ «Մենք չենք գործի, քանի դեռ չենք ստացել բավարար տեղեկատվություն՝ գների շոկի մասշտաբների և կայունության վերաբերյալ, բայց նաև թույլ չենք տալու, որ անորոշությունը մեզ անպաշտպան թողնի», – Լագարդն ասել է, որ … Read more

Հարավային Կորեան անցնում է արտակարգ դրության և պատրաստում է 16.7 մլրդ ներդնել՝ տնտեսությունը փրկելու համար

Հարավային Կորեայի կառավարությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկում՝ տնտեսությունը հակաճգնաժամային ռելսերի վրա տեղափոխելու և Մերձավոր Արևելքում վատագույն սցենարների իրականացմանը պատրաստվելու համար: Իրանում շարունակվող պատերազմն ու Հորմուզի նեղուցի արգելափակումն ուժեղ հարված են հասցրել երկրին, որը ծայրահեղորեն կախված է էներգակիրների ներկրումներից: Այս մասին հայտնում է Bloomberg։ Այսօր Հարավային Կորեայի վարչապետը հանդես եկավ կոշտ նախազգուշացմամբ․ պետական կանխարգելիչ արձագանքման համակարգը … Read more

Հորմուզի նեղուցի փորձարկումը. Ինչո՞ւ է բիթքոյնը դադարել վախենալ նավթային ցնցումներից

2026 թվականի մարտին ֆինանսական շուկաները բախվեցին դասական «սև կարապի» իրադարձության. Հորմուզի նեղուցի ճգնաժամը նավթի գների ուղղահայաց աճ առաջացրեց: Այնուամենայնիվ, կրիպտոարժույթների շուկայի արձագանքը ստիպեց վերլուծաբաններին վերանայել վաղուց ընդունված դոգմաները: Մինչդեռ Brent հում նավթը տասնյակ տոկոսներով աճեց, Bitcoin-ը ոչ միայն պահպանեց իր դիրքերը, այլև ցուցադրեց անկախ աճ՝ վերջնականապես հաստատելով իր կարգավիճակը որպես ինստիտուցիոնալ ակտիվ: Կոռելյացիայի առասպելը. Մեկ … Read more

Աշխարհը կանգնած է պարարտանյութերի և սննդամթերքի պակասի շեմին՝ Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով

Աշխարհի կառավարությունները շտապում են ապահովել կարևոր պարարտանյութերի մատակարարումները նախքան գարնանային ցանքերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմն ու Հորմուզի նեղուցի փաստացի արգելափակումը լրջորեն խանգարում են հումքի արտահանմանը, ինչը սպառնում է սրել գլոբալ սննդամթերքի ճգնաժամը։ Մերձավոր Արևելքը համարվում է պարարտանյութերի արտադրության համար անհրաժեշտ հանքանյութերի և գազի կարևորագույն մատակարար աշխարհում: Այս ֆոնին ամենապահանջված ազոտային … Read more