Աշխարհը կանգնած է պարարտանյութերի և սննդամթերքի պակասի շեմին՝ Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով

Աշխարհի կառավարությունները շտապում են ապահովել կարևոր պարարտանյութերի մատակարարումները նախքան գարնանային ցանքերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմն ու Հորմուզի նեղուցի փաստացի արգելափակումը լրջորեն խանգարում են հումքի արտահանմանը, ինչը սպառնում է սրել գլոբալ սննդամթերքի ճգնաժամը։

Մերձավոր Արևելքը համարվում է պարարտանյութերի արտադրության համար անհրաժեշտ հանքանյութերի և գազի կարևորագույն մատակարար աշխարհում: Այս ֆոնին ամենապահանջված ազոտային պարարտանյութի գները կտրուկ աճել են։

Խոշորագույն արտահանողները, այդ թվում՝ Չինաստանն ու Ռուսաստանը սահմանափակում են հումքի արտահանումը։

ԱՄՆ-ն թուլացնում է ներքին փոխադրումների սահմանափակումները և նույնիսկ հանում է Վենեսուելայի պարարտանյութերի վրա կիրառվող պատժամիջոցները՝ օգնելու իր ֆերմերներին։

Հնդկաստանն անխնա փնտրում է մատակարարումներ Չինաստանում, քանի որ իր սեփական գործարանները փակվում են գազի պակասի պատճառով։

Բրազիլիան արտակարգ կերպով մեծացնում է մատակարարումները Մարոկկոյից։

Վերլուծաբանները նշում են, որ ներկայիս ճգնաժամը 2022-ի լոգիստիկ շոկերից ավելի վտանգավոր է։ Եթե այն ժամանակ Ռուսաստանից արտահանումը հաջողվել է ուղղել այլ շուկաներ, ապա հիմա Մերձավոր Արևելքից մատակարարումները ֆիզիկապես արգելափակված են Հորմուզի նեղուցում։

Leave a comment