Եվրոն աճել է, դոլարն ու ոսկու գինը՝ նվազել. ՀՀ ԿԲ, 25/03/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մարտի 25-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 377.2 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0266 դրամով և կազմել 4.6619 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.35 դրամով և կազմել 437.78 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 1.01 դրամով և կազմել 478.13 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.03 դրամով և … Read more

Spotify-ը թեստավորում է գործիք՝ արհեստական բանականությամբ բովանդակությունը երաժիշտներիստեղծածից տարանջատելու համար

Spotify-ը թեստավորում է «Artist Profile Protection» նոր գործառույթը, որը թույլ է տալիս արտիստներին դիտել թողարկումները մինչև դրանց հրապարակումը իրենց պրոֆիլներում։ Գաղափարն այն է, որ երաժիշտները ավելի մեծ վերահսկողություն ունենան այն մասին, թե որ թրեքերն են կապվում իրենց անվան հետ սթրիմինգային հարթակում։ «Երաժշտությունը տարբեր սթրիմինգային ծառայություններում հաճախ հայտնվում է սխալ կատարողների էջերում, իսկ արհեստական բանականությամբ հեշտ … Read more

2026թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտահանումն աճել է 12.6%-ով

2026թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,064.1 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը  716.5 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2026թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանն … Read more

OpenAI հրաժարվել է The Walt Disney Company-ի հետ 1 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագրից

OpenAI-ը հրաժարվել է ոչ միայն Sora տեսանյութերի գեներատորից, այլև The Walt Disney Company-ի հետ 1 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագրից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Դեկտեմբերին The Walt Disney Company-ն և OpenAI-ն պայմանավորվել էին, որ մեդիաընկերությունը կներդնի 1 մլրդ դոլար Sora ստարտափում և կտրամադրի իր կերպարների օգտագործման լիցենզիոն իրավունքներ վիդեոկոնտենտում։ Համաձայնագրի շրջանակում Disney-ը … Read more

Shell-ի ղեկավարը կանխատեսում է Եվրոպայում էներգակիրների դեֆիցիտ արդեն ապրիլին

Եվրոպան շուտով կսկսի զգալ վառելիքի մատակարարման այն նույն խափանումները, որոնց վերջին շաբաթներին բախվել է Ասիան` Իրանում ընթացող պատերազմի հետևանքով, գրում է Bloomberg գործակալությունը։ Shell-ի գլխավոր գործադիր տնօրեն Վայել Սավանը հայտարարել է, որ հակամարտության հետևանքները շարունակում են ազդել համաշխարհային վառելիքային շուկաների վրա՝ սկզբում Հարավային Ասիայում, ապա՝ Հարավարևելյան և Հյուսիսարևելյան Ասիայում, և ապրիլին նաև Եվրոպայում։ «Մենք փորձում … Read more

Labubu-ն շարունակում է ավելացնել արտադրողի շահույթը

Չինական խաղալիքներ արտադրող Pop Mart International Group Ltd.-ն 2025 թվականին ավելացրել է իր հասույթն ավելի քան 2.8 անգամ, իսկ մաքուր շահույթը՝ ավելի քան 4 անգամ, սակայն հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը կտրուկ նվազել են։ Ընկերության հաղորդագրության համաձայն՝ անցած տարվա հասույթը կազմել է 37.12 մլրդ յուան (5.38 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 13.04 մլրդ յուանի դիմաց։ … Read more

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նվազել է 6.9%-ով

2026 թվականի հունվար-փետրվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3.5 մլրդ դոլար, ինչը 6.9%-ով ցածր է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանումն աճել է 22.9%-ով՝ գերազանցելով 1 մլրդ դոլարը։ Ներմուծումը նվազել է 15.4%-ով՝ հասնելով 2.48 մլրդ դոլարի։ Առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1.45 մլրդ դոլար (ընդհանուր … Read more

Գերմանիայի բիզնեսը ահազանգում է խնդիրների մասին՝ ռեկորդային առևտրային արգելքների պատճառով

Գերմանական ընկերությունները բախվում են վերջին տասնամյակների ամենաբարձր առևտրային արգելքներին, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության աճով և պրոտեկցիոնիզմի ուժեղացմամբ։ Այս մասին վկայում են Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի կողմից անցկացված հարցման արդյունքները: Նախորդ տարվա 58%-ի համեմատ՝ հարցված 2400 ընկերություններից ռեկորդային 69%-ը հայտնել է իրենց միջազգային գործունեության համար առևտրային արգելքների աճի մասին: ԱՄՆ-ն առանձնանում է որպես ամենախնդրահարույց շուկա․ հարցվածների … Read more

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 25/03/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները մարտի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.06%-ով և կազմել 26,825,222.04 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.07%-ով և կազմել 71,094.09 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.38%-ով և կազմել 2,165.45 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.030458876 (+0.34%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more