ԱՄՆ պաշտոնյաները կայցելեն Հնդկաստան՝ առևտրային բանակցությունների համար

Ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը հունիսի 1-4-ը կայցելի Հնդկաստան՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով: Այս մասին հայտնել է Հնդկաստանի առևտրի նախարարությունը։ Նախարարությունը նշել է, որ այցի նպատակը միջանկյալ համաձայնագրի մանրամասների համաձայնեցումն ու ավելի լայն երկկողմ

ԵԿԲ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ 2% գնաճի նպատակին

Եվրոպական կենտրոնական բանկը շարունակում է կենտրոնացած մնալ 2% նպատակային գնաճի մակարդակին հասնելու վրա: Այս մասին հայտարարել է Կառավարիչների խորհրդի անդամ Գաբրիել Մախլուֆը՝ հրաժարվելով հաստատել, թե արդյոք դա կպահանջի տոկոսադրույքի բարձրացում բանկի հաջորդ նիստում։ Դուբլինում լրագրողների հետ զրույցում Մախլուֆը նշել է, որ ԵԿԲ-ի նպատակը 2% նպատակային գնաճի ապահովումն է, և բանկը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր այդ նպատակին … Read more

Ֆինանսների կառավարման «ԱՐՎԵՍՏը». «ԻՆՔՈՐ»-ը նշեց 25-ամյակը

Ներդրումային շուկայի առաջատար ընկերություններից «ԻՆՔՈՐ»-ը (նախկինում՝ «ՌԵՆԵՍԱ»-ն) Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպել էր փակ կորպորատիվ միջոցառում իր հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։ Բիզնես էլիտայի և գործընկերների մասնակցությամբ անցկացված հոբելյանական երեկոյի ընթացքում ոչ միայն ամփոփվեց ընկերության քառորդ դարի ուղին, այլև ներկայացվեց հետագա ռազմավարական զարգացումները։ Ներդրումային ոլորտում 25-ամյա գործունեությունը վկայում է բիզնեսի  կայունության և ճգնաժամերի ժամանակ արդյունավետ կառավարման կարողության մասին։ … Read more

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 29/05/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները մայիսի 29-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.65%-ով և կազմել 27,159,138.24 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.65%-ով և կազմել 73,791.98 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.49%-ով և կազմել 2,013.72 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.027289149 (+0.83%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more

Ապահովագրական ընկերությունների ակտիվները 2026թ․-ի առաջին եռամսյակում կազմել են 120․6 մլրդ ՀՀ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2026թ․-ի հունվար-մարտ ամիսներին ապահովագրական ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 120,606 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 19.5%-ով։ Ապահովագրական պահուստները կազմել են 45,116 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5․9% աճ։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 33,498 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 14․1%-ով։ … Read more

ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի մարտի դրությամբ 429․3 մլրդ-ի վարկեր են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2026 թվականի մարտի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 429,342 մլն դրամ (429․3 մլրդ) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 56,798 մլն դրամով կամ 15․2%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 35,655 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 393,687 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 19.7%-ը կամ 77,567 մլն … Read more

Առևտրային բանկերը 2026թ.-ի մարտի վերջի դրությամբ 8.16 տրիլիոնի վարկեր են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026 թվականի մարտի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 8,163,745 մլն դրամ (8․16 տրլն) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,438,634 մլն դրամով կամ 21.4%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 343,411 մլն դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 7,820,334 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 67.8%-ը կամ 5,304,308 մլն … Read more

Տնտեսագետը զգուշացնում է արժութային համակարգի փլուզման և CBDC-ի վնասի մասին

Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում գերմանացի տնտեսագետ Ռիչարդ Վերները նշել է, որ նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամը անխուսափելի է, և որ կառավարությունները պլանավորում են օգտագործել կենտրոնական բանկերի թվային արժույթները (CBDC) որպես լիակատար վերահսկողության գործիք։ Ակտիվների փուչիկը և դոլարի վերջը Վերների խոսքով՝ ԱՄՆ-ում ձևավորվել է հսկայական փուչիկ, որը ներառում է անշարժ գույքի շուկան, ֆոնդային բորսաները և կրիպտոարժույթները։ Նա … Read more

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքն ապրիլին աճել է 5.1%-ով

Եվրամիությունում ավտոմեքենաների վաճառքն ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 5.1%-ով։ ԵՄ երկրներում գրանցված նոր մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 972 314՝ 2025 թվականի ապրիլի 925 324-ի դիմաց։ Վաճառքները Գերմանիայում աճել են 2.7%-ով, Իտալիայում՝ 11.6%-ով, Իսպանիայում՝ 8.4%-ով։ Միաժամանակ Ֆրանսիայում դրանք նվազել են 0.3%-ով։ Եվրոպայում ընդհանուր առմամբ (ԵՄ երկրներ, ինչպես նաև Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա) նոր … Read more

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին

ԱՄՆ-ի առևտրային բանակցություններում ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները, իր կարծիքով, Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ կսահմանեն ավելի բարձր մաքսատուրքեր, քան մյուս երկրներից մատակարարումների դեպքում։ Համապատասխան հայտարարությունը նա արել է մայիսի 26-ին Վաշինգտոնում Միջազգային հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։ «Ինչպես ես եմ կարծում, Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը միջին հաշվով միշտ ավելի բարձր կլինեն», … Read more