Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026 թվականի մարտի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 8,163,745 մլն դրամ (8․16 տրլն) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,438,634 մլն դրամով կամ 21.4%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 343,411 մլն դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 7,820,334 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 67.8%-ը կամ 5,304,308 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ. մարտի վերջի համեմատ աճել է 20%-ով։
Տրամադրած վարկերի 32.2%-ը կամ 2,516,025 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի մարտի վերջի համեմատ աճել է 23.7%-ով։