Եվրամիությունում ավտոմեքենաների վաճառքն ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 5.1%-ով։
ԵՄ երկրներում գրանցված նոր մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 972 314՝ 2025 թվականի ապրիլի 925 324-ի դիմաց։
Վաճառքները Գերմանիայում աճել են 2.7%-ով, Իտալիայում՝ 11.6%-ով, Իսպանիայում՝ 8.4%-ով։ Միաժամանակ Ֆրանսիայում դրանք նվազել են 0.3%-ով։
Եվրոպայում ընդհանուր առմամբ (ԵՄ երկրներ, ինչպես նաև Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա) նոր ավտոմեքենաների վաճառքը նախորդ ամսին աճել է 7%-ով՝ հասնելով 1.152 միլիոնի։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում վաճառքները թռիչքային աճ են գրանցել՝ 24%, և հասել 149.2 հազար մեքենայի։
ԵՄ-ում էլեկտրամոբիլների վաճառքն աճել է 37.7%-ով՝ մինչև 200.12 հազար։
Volkswagen Group-ի վաճառքները (ներառյալ Skoda, Audi, Seat, Porsche և այլ բրենդներ) Եվրամիությունում աճել են 3.2%-ով, Stellantis-ինը՝ 5.5%-ով, մինչդեռ Renault-ի վաճառքները նվազել են 4.3%-ով։ Գերմանական պրեմիում դասի ավտոարտադրող BMW AG-ն արձանագրել է վաճառքների 0.4% անկում, իսկ նրա հիմնական մրցակից Mercedes-Benz-ը՝ 3.5% աճ։
Ճապոնական Toyota Group-ի ավտոմեքենաների վաճառքը նվազել է 1.8%-ով, իսկ հարավկորեական Hyundai Group-ինը՝ 2.5%-ով։
Ամերիկյան Tesla-ը Եվրամիությունում վաճառել է 9,17 հազար էլեկտրամոբիլ, ինչը 67,2%-ով ավելի է, քան 2025 թվականի ապրիլին։
Հունվար-ապրիլ ամիսներին ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքն աճել է 4.2%-ով՝ հասնելով 3.794 միլիոնի, այդ թվում՝ էլեկտրամոբիլների վաճառքը՝ 33.8%-ով՝ մինչև 746.9 հազար։ Արդյունքում էլեկտրամոբիլների մասնաբաժինը ընդհանուր վաճառքներում կազմել է 19.7%՝ մեկ տարի առաջվա 15.3%-ի համեմատ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։