ԵՄ-ում աճել են նոր ավտոմեքենաների վաճառքները

Եվրամիության երկրներում մայիսին նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 3.2%-ով՝ հասնելով 955 013 միավորի։ Այդ մասին վկայում են Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալները։ Խոշորագույն շուկաներից աճ է գրանցվել Իտալիայում՝ 7.6%, Ֆրանսիայում՝ 3.7%, և Գերմանիայում՝ 0.1%։ Միաժամանակ Իսպանիայում արձանագրվել է փոքր անկում՝ 0.8%։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ԵՄ երկրներում նոր ավտոմեքենաների վաճառքը տարեկան կտրվածքով աճել … Read more

Օմանը և Իրանը տուրքեր չեն գանձի Հորմուզի նեղուցով անցման համար

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին հաստատել են իրենց հանձնառությունը Հորմուզի նեղուցում ազատ նավարկության ապահովման հարցում։ «Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը միջազգային իրավունքին և նավերի անվճար ու անվտանգ անցման ապահովմանը», – գրել է ալ-Բուսայիդին X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով հանդիպումը։ Արաղչին, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ միասին, Օման … Read more

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հինգ ամսում աճել է՝ հասնելով 10.4 մլրդ դոլարի

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին երկրի ապրանքային արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 10.4 մլրդ դոլար, ինչը 3.7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ ծավալից արտահանումը կազմել է 3.1 մլրդ դոլար, ներմուծումը՝ 7.3 մլրդ դոլար։ Վրաստանի խոշորագույն արտահանման գործընկերներն են Ղրղզստանը, Չինաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը: Խոշորագույն ներմուծման գործընկերներն են Թուրքիան, Ռուսաստանը, … Read more

Meta-ն 900 մլն դոլար է ներդնում Cred ստարտափում և աշխատանքի է հրավիրում դրա հիմնադրին

Ամերիկյան տեխնոլոգիական Meta ընկերությունը կգլխավորի Cred ֆինտեխ ստարտափի 900 մլն դոլարի ֆինանսավորման փուլը: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Միաժամանակ հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Կունալ Շահը կհեռանա իր պաշտոնից, որպեսզի ղեկավար պաշտոն զբաղեցնի WhatsApp մեսենջերում՝ այդ դիրքում փոխարինելով Ուիլ Քեթքարթին։ Նոր կապիտալի ներգրավման փուլից հետո ստարտափի գնահատականը կգերազանցի 4 մլրդ դոլարը։ Ստացված միջոցները կուղղվեն բիզնեսի … Read more

Դոլարն ու ոսկու գինն աճել են. ՀՀ ԿԲ 23/06/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 23-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 368.08 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0499 դրամով և կազմել 4.9314 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.94 դրամով և կազմել 419.65 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 1.06 դրամով և կազմել 454.42 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և … Read more

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով

Նոր համագործակցությունը կընդլայնի բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը և կաջակցի անդրսահմանային առևտրին: Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և առևտրի հետ կապված գործունեության աջակցման նպատակով։ Փաթեթը ներառում է 9 միլիոն եվրոյի վարկ՝ ՓՄՁ-ների ֆինանսավորման համար, ինչպես նաև 1 միլիոն եվրոյի առևտրի ֆինանսավորման … Read more

Չինաստանը մշակել է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու գործողությունների ծրագիր

Չինաստանը ներկայացրել է օտարերկրյա ներդրումների ներգրավման և դրանց օգտագործման օպտիմալացման գործողությունների ծրագիր, որը մշակվել է Առևտրի նախարարության, Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից: Ծրագրում մանրամասն ներկայացված է 15 միջոցառում՝ հինգ հիմնական ուղղություններին վերաբերող: Դրանք են՝ շուկա մուտքի ընդլայնում, ներդրումային ընթացակարգերի պարզեցում, ներդրումների խթանման մակարդակի բարձրացում, օտարերկրյա ներդրումների համար ծառայությունների և երաշխիքների համակարգի … Read more

Adobe-ը կանխատեսում է, որ Prime Day ակցիայի ժամանակ վաճառքները կաճեն 9%-ով՝ հասնելով 26.3 մլրդ դոլարի

Amazon.com Inc.-ի հարթակներում անցկացվող Prime Day ակցիայի վաճառքների ընդհանուր ծավալը 2026 թվականին կաճի 9%-ով և կհասնի 26.3 միլիարդ դոլարի: Սա կանխատեսում են Adobe Inc.-ի վերլուծաբանները։ Prime Day-ը ամենամյա մեծ զեղչային ակցիա է, որի ընթացքում Amazon Prime ծրագրի անդամները կարող են ապրանքներ գնել մինչև 50% զեղչով։ Այս տարի միջոցառումը կանցկացվի 12-րդ անգամ և կտևի չորս օր՝ … Read more

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվել է Ucom-ի վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 9:00-ից 20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների։ Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը ձևավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին … Read more

ՊԵԿ. Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 926-Լ հրամանի համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։ Պահանջը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի շրջանակում ներմուծվող հետևյալ ապրանքներին․ օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ … Read more