vesti.am | Հայաստանի անկախության 35-րդ տարին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարին։

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին` Գերագույն Խորհրդի նիստում: 
 
1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով՝ խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով:

Անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:


 Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովում

Leave a comment