Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Universal Hospital Product ընկերությունում բժշկական նշանակության բինտերի և թանզիֆե անձեռոցիկների արտադրությունն այսօր իրականացվում է ժամանակակից հոսքագծերով՝ արտադրության ամբողջական ցիկլով։ Ընկերությունը սկսել է գործունեությունը 2011 թվականին, իսկ այժմ արդեն հայկական շուկայում ունի գրեթե 90-95% մասնաբաժին։ Բացի ներքին շուկայից, արտադրանքն արտահանվում է նաև Վրաստան։ Զարգացման ճանապարհին կարևոր դեր է ունեցել Կոնվերս Բանկը՝ իր բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով։ … Read more

Jaguar-ը որոշել է իր ամենահակասական նորույթի` Type 01-ի թողարկման ժամկետը

Jaguar-ը վաղուց ներկայացրել էր նոր Type 01-ի նախատիպը, որը հակասական արձագանքների արժանացավ ամբողջ աշխարհում։ Չնայած դրան՝ ընկերությունը շուտով կթողարկի այս ավտոմեքենան։ Jaguar Land Rover (JLR)-ի առևտրային տնօրենը հայտնել է 2027 թվականի Jaguar Type 01-ի պաշտոնական մեկնարկի ժամկետները։ Մոդելի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերին՝ Նյու Յորքում կազմակերպվող հատուկ միջոցառման շրջանակում։ Թոփ-մենեջերի խոսքով՝ Type 01-ի հնարավորությունները «ֆանտաստիկ են», իսկ … Read more

Եվրոգոտում գնաճը հունիսին դանդաղել է մինչև 2.8%՝ գերազանցելով սպասումները

Եվրոգոտում սպառողական գները հունիսին տարեկան կտրվածքով աճել են 2.8%-ով, ասվում է Եվրոպական միության վիճակագրական ծառայության (Eurostat) հրապարակած նախնական տվյալներում։ Այսպիսով, գնաճը դանդաղել է նախորդ ամսվա համեմատ, երբ այն կազմել էր 3.2%։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանների կոնսենսուս կանխատեսումը ենթադրում էր, որ հունիսին սպառողական գներն աճելու են 3%-ով։ Նախնական տվյալների համաձայն՝ հունիսին էներգակիրների գները տարեկան կտրվածքով աճել … Read more

Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը մոտեցել է եվրոգոտու տեմպերին

Մեծ Բրիտանիայի տնտեսությունն այսօր մոտ 6%-ով փոքր է, քան կլիներ, եթե երկիրը մնար Եվրոպական միությունում, նշվում է Goldman Sachs-ի՝ Brexit-ի հանրաքվեի 10-ամյակին նվիրված վերլուծական զեկույցում։ Սա ավելի բարձր գնահատական է, քան բանկի երկու տարի առաջ ներկայացված 5%-ը։ Գնահատման համար Goldman Sachs-ը կիրառել է «Doppelgänger» մեթոդը, որի միջոցով ստեղծվում է Մեծ Բրիտանիայի տնտեսության սինթետիկ մոդել՝ հիմնված … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 01/07/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 1-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 366.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 369.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 421.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.55 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.61 դրամ (-0.02 դր.): Կանխիկ … Read more

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 01/07/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հուլիսի 1-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 1.53%-ով և կազմել 21,547,365.13 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.48%-ով և կազմել 58,570.13 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.99%-ով և կազմել 1,571.94 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.02683856 (+0.50%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող քաղաքներում սպառողական ծախսերն աճել են 6,3%-ով

Bank of America-ի տվյալներով՝ FIFA 2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող քաղաքներում սպառողական ծախսերը խմբային փուլի ընթացքում տարեկան կտրվածքով աճել են 6.3%-ով։ Գնահատականը հիմնված է վարկային և դեբետային քարտերով իրականացված գործարքների համախառն տվյալների վրա։ Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է արտերկրից ժամանած զբոսաշրջիկներով, որոնց` վաճառքի կետերում իրականացված գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16.7%-ով։ Սպառողական … Read more

Կենտրոնական բանկերն առաջիկա հինգ տարում ավելի հավանական են համարում ստագֆլյացիայի սցենարը

Կենտրոնական բանկերի արտարժութային պահուստները կառավարող ղեկավարների մեծամասնությունն այժմ ստագֆլյացիան համարում է առաջիկա հինգ տարիների ամենահավանական տնտեսական սցենարը։ Այս մասին են վկայում UBS Asset Management-ի կողմից անցկացված պահուստների կառավարիչների ամենամյա հարցման արդյունքները։ Ըստ հետազոտության՝ կայուն բարձր գնաճն ու երկարաժամկետ եկամտաբերությունների աճը աշխարհաքաղաքական ռիսկերին զրկել են գլխավոր սպառնալիքի կարգավիճակից։ Հարցմանը մասնակցել են շուրջ 30 առաջատար կենտրոնական բանկերի … Read more

2026թ․-ի մայիսին վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 914․4 մլրդ ՀՀ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2026թ․-ի մայիսի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 914,394 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11․6%-ով։ Պարտավորությունները կազմել են 439,758 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 13․5%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 474,636 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9.9%-ով։ Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված … Read more

ՀՀ բանկային համակարգի ակտիվները 2026թ․-ի մայիսին կազմել են 13․27 տրլն ՀՀ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2026թ․-ի մայիսի դրությամբ ՀՀ բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 13,272,103 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18․4%-ով։ Ընդհանուր պարտավորությունները կազմել են 11,266,502 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 19․8%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 2,005,601 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ … Read more