ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։ Հրատարակության առանձնահատկությունն այն է, որ վեպն առաջին անգամ է թարգմանվել հայերեն  անմիջապես ֆրանսերեն բնագրից։ Սա հնարավորություն է տվել առավելագույն ճշգրտությամբ պահպանել հեղինակի լեզվի ոճային առանձնահատկությունները, ստեղծագործության գեղարվեստական ինքնատիպությունն … Read more

ԵՄ-ն և Չինաստանը սկսել են խորհրդակցություններ վարել առևտրային ամենազգայուն հարցերի շուրջ

Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը Բրյուսելում անցկացրել է առաջին խորհրդակցական հանդիպումը Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոյի հետ՝ քննարկելու առևտրի և ներդրումների հարցերը՝ այս ոլորտներում առկա լուրջ տարաձայնությունների ֆոնին։ Լրագրողների հետ զրույցում եվրահանձնակատարը կարևորել է արդեն կայացած և առաջիկայում սպասվող բանակցությունները՝ նշելով, որ դրանք, իր կարծիքով, «օգնում են խուսափել ավելորդ լարվածությունից»։ «Այսօր մենք մեկնարկում ենք … Read more

Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

Թբիլիսիում կայացել է Lion Finance Group-ի (LFG) կողմից կազմակերպված ամենամյա Investor Day 2026 միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 100 միջազգային ներդրողներ, ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Firebird-ի, M&G Investments-ի, Morgan Stanley-ի, JPMorgan Chase-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Investor Day-ը Lion Finance Group-ի և նրա դուստր ընկերությունների` Ամերիաբանկի և Bank of Georgia-ի համար միջազգային … Read more

Ճապոնական իենը թարմացրել է դոլարի նկատմամբ նվազագույն ցուցանիշը՝ 1986 թվականից ի վեր

Ճապոնական իենը երկուշաբթի օրվա առևտրի ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է ամենացածր մակարդակին՝ 1986 թվականից ի վեր։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ճապոնիայի բանկը հունիսին կայացած նիստի արդյունքներով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը մինչև 1%՝ 1995 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակը։ Բացի այդ, ապրիլի 28-ից մինչև մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Ճապոնիան ազգային արժույթի փոխարժեքն … Read more

Դոնալդ Թրամփը սպառնացել է եվրոպական երկրներին 100% մաքսատուրքեր սահմանել բոլոր ապրանքների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է 100% մաքսատուրք սահմանել այն երկրների բոլոր ապրանքների նկատմամբ, որոնք ամերիկյան ընկերությունների համար կսահմանեն թվային ծառայությունների հարկ։ «Եվրոպական շատ երկրներ քննարկում են ամերիկյան ընկերությունների նկատմամբ թվային ծառայությունների հարկի անհապաղ ներդրումը։ Այդ երկրներից մի քանիսը մոտ են խոսքերից գործի անցնելուն», – գրել է նա Truth Social սոցիալական հարթակում, … Read more

Արհեստական բանականությունն ընդդեմ աշխատակցի. ովքեր կդիմանան տեխնոլոգիաների ճնշմանը

Goldman Sachs, Morgan Stanley, JPMorgan և այլ խոշոր բանկերի ներդրումային բանկային վերլուծաբանների հեղինակավոր ծրագրերը, ամենայն հավանականությամբ, կդիմակայեն արհեստական բանականության հեղափոխությանը։ Նման եզրակացության է եկել Reuters Breakingviews-ը՝ ութ բանկերի կառավարման տնօրենների և նրանց կադրային ծրագրերին ծանոթ այլ աղբյուրների հետ զրույցների արդյունքում։ Հոդվածում նշվում է, որ ոչ խոշորագույն ներդրումային բանկերը, ոչ էլ փոքր մասնագիտացված ֆինանսական ընկերությունները առաջիկա … Read more

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 30/06/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հունիսի 30-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 1.19%-ով և կազմել 21,881,590.27 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.17%-ով և կազմել 59,451.15 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.23%-ով և կազմել 1,587.69 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.026705763 (+1.42%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more

Kia-ի վաճառքները հունվար-մայիսին աճել են 4%-ով, մինչդեռ համաշխարհային ավտոարդյունաբերությունը գրանցել է 5% անկում

Kia-ի վաճառքները 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել են ավելի քան 4%-ով, մինչդեռ համաշխարհային ավտոմոբիլային ոլորտում պահանջարկը նվազել է մոտ 5%-ով։ Այդ մասին Busan Mobility Show ցուցահանդեսում հայտարարել է հարավկորեական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սոն Հո Սունը, հաղորդում է Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ այս արդյունքը Kia-ին հնարավորություն է տվել զբաղեցնել համաշխարհային ավտոմոբիլային շուկայի ավելի քան 4%-ը։ Մերձավոր … Read more

Jardins d’Arménie հայկական ռոյալ բրենդին Մոնտե-Կառլոյի հեռուստատեսային փառատոնին

Pogossian Luxury Brand House-ն իր Jardins d’Arménie-ի բրենդով Մոնտե-Կառլոյի 65-րդ հեռուստատեսային փառատոնին հանդես է եկել որպես Բյուրեղյա գործընկեր ( Crystal Partner)` ներկայացնելով հայկական ժառանգությունը, վարպետությունն ու մշակութային գերազանցությունը Մոնակոյի ամենահեղինակավոր միջազգային հարթակներից մեկում։ Մոնակոյում բրենդը ներկայացնում էր Արմեն Պողոսյանը, ով միջազգային փառատոնին մասնակցեց մի շարք հատուկ միջոցառումների՝ միտված  հյուրերին ծանոթացնելու հայկական ժառանգությանը, արհեստագործական ավանդույթներին, բրենդի  … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 30/06/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 30-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 366.00 դրամ (-0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 369.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 416.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 422.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.55 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.63 դրամ (-0.07 դր.): Կանխիկ … Read more