Ճապոնական իենը թարմացրել է դոլարի նկատմամբ նվազագույն ցուցանիշը՝ 1986 թվականից ի վեր

Ճապոնական իենը երկուշաբթի օրվա առևտրի ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է ամենացածր մակարդակին՝ 1986 թվականից ի վեր։

Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ճապոնիայի բանկը հունիսին կայացած նիստի արդյունքներով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը մինչև 1%՝ 1995 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակը։

Բացի այդ, ապրիլի 28-ից մինչև մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Ճապոնիան ազգային արժույթի փոխարժեքն աջակցելու նպատակով իրականացված արժութային ինտերվենցիաների վրա ծախսել է ռեկորդային 11.73 տրիլիոն իեն (72 միլիարդ դոլար)։

Թույլ իենը շահավետ է ճապոնական արտահանողների համար, որոնց վրա մեծապես հիմնված է երկրի տնտեսությունը։ Սակայն այն միաժամանակ բարձրացնում է ներմուծվող ապրանքների, այդ թվում՝ նավթի և բնական գազի արժեքը, ինչը հանգեցնում է նաև բնակչության համար սպառողական գների աճին։

Leave a comment