Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 21/11/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները նոյեմբերի 21-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 8.90%-ով և կազմել 20,308,124.92 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 8.80%-ով և կազմել 56,328.53 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 9.45%-ով և կազմել 1,575.38 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.02796765 (-0.72%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է … Read more

Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին

Տեխնոլոգիական առաջընթացին համընթաց քայլելով՝ IDBank-ը մասնակցել է տարվա կարևոր ՏՏ իրադարձությանը՝ «DigiTec 2026»-ին։ Հավատարիմ մնալով թվային տրանսֆորմացիայի և նորարարական լուծումների զարգացման իր ռազմավարությանը՝ Բանկն այցելուներին է ներկայացրել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համահունչ ֆինանսական գործիքներ, այդ թվում՝ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը։ Rate.am-ի կոմերցիոն տնօրեն Հմայակ Ավանեսյանի խոսքով՝ ֆինանսական շուկայում թվային տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ … Read more

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում

IDBank-ը մասնակցում է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր թվային էկոհամակարգի հնարավորություններն ու նորարարական լուծումները։ Ճամփորդությունների համար նախատեսված լուծումներից է Visa Wizz Air քարտը։ IDBank-ի 35-ամյակի հոբելյանական արշավի շրջանակում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն 35% զեղչով ձեռք բերել Visa Wizz Air և մի շարք այլ քարտեր։  IDBank-ի Պրոդուկտների մշակման վարչության ղեկավար Հասմիկ Ղուկասյանն ընդգծեց տեխնոլոգիական լուծումների … Read more

Նավթի համաշխարհային պահանջարկը կարող է նվազել՝ առաջին անգամ 2020 թվականից ի վեր

Նավթի համաշխարհային պահանջարկը կարող է կրճատվել օրական շուրջ 2.7 մլն բարելով։ Սա կլինի պահանջարկի առաջին տարեկան անկումը 2020 թվականից ի վեր, նշվում է Միջազգային էներգետիկ գործակալության World Energy Outlook զեկույցում։ Գործակալության գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով նավթի մատակարարումների խափանումները հանգեցրել են համաշխարհային առաջարկի կտրուկ նվազման։ Ճգնաժամի գագաթնակետին մատակարարումները կրճատվել են օրական 16 մլն բարելով։ ՄԷԳ-ը … Read more

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ զինված ուժերին արժեցել է ավելի քան 48 մլրդ դոլար

Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ զինված ուժերի ծախսերը գերազանցել են 48 մլրդ դոլարը։ Այս մասին Կոնգրեսում կայացած լսումների ընթացքում հայտարարել է Պենտագոնի գլխավոր ֆինանսական վերահսկիչի տեղակալ Արթուր Միլլերը։ Նրա խոսքով՝ նշված գումարը ներառում է զինամթերքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների փոխարինման, ինչպես նաև ռազմական գործողությունների իրականացման ընթացիկ ծախսերը։ Միաժամանակ այդ հաշվարկում ներառված չեն Մերձավոր … Read more

ՀՀ բանկերում 2026թ. օգոստոսի դրությամբ սպասարկվել է 5․88 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,878,641 հաճախորդ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 559,298-ով կամ 9․5%-ով։ Նրանցից 5,635,042-ը ֆիզիկական անձինք են, իսկ 243,599-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հուլիս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 12,998,087։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 1,624,856-ով կամ … Read more

Դոլարը, եվրոն և ոսկու գինը նվազել են. ՀՀ ԿԲ, 20/11/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ին բանկի կողմից հրապարակված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի(USD) փոխարժեքը նվազել է 0.41 դրամով և կազմել 360.53 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0128 դրամով և կազմել 4.4026 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 2.07 դրամով և կազմել 395.18դրամ: Շվեյցարական … Read more

Sanofi-ն դիտարկում է ավելի քան 26 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան Insmed-ի ձեռքբերումը

Ֆրանսիական դեղագործական Sanofi SA ընկերությունը դիտարկում է ամերիկյան Insmed Inc.-ի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Հնարավոր գործարքը կարող է դառնալ դեղագործական ոլորտի վերջին տարիների խոշորագույն ձեռքբերումներից մեկը։ Insmed-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 26 մլրդ դոլարը։ Ընկերությունը մասնագիտացած է հազվադեպ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների մշակման և առևտրայնացման ոլորտում։ Վերջին … Read more

Նավթի և գազի համաշխարհային ներմուծման ծախսերը կարող են աճել 25%-ով՝ հասնելով 1.6 տրլն դոլարի

Նավթի և բնական գազի ներմուծման համաշխարհային ծախսերը, չնայած պահանջարկի նվազմանը, կարող են աճել 25%-ով՝ հասնելով 1,6 տրլն դոլարի։ Այս մասին նշվում է Միջազգային էներգետիկ գործակալության  World Energy Outlook զեկույցում։ Գործակալության գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է նպաստել նավթի և գազի գների նվազմանը։ Սակայն իրավիճակի կարգավորման հեռանկարներն ու ժամկետները շարունակում են … Read more

ԱՄՆ-ին սպառնում է դեֆոլտ՝ պետական պարտքի սահմանաչափին հասնելու պատճառով

ԱՄՆ-ը կարող է բախվել պետական պարտքի սահմանաչափի սպառման և դեֆոլտի վտանգի։ Այս մասին գրում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Երկկուսակցական քաղաքականության կենտրոնի վերլուծությանը։ Կենտրոնի հաշվարկներով՝ ԱՄՆ պետական պարտքի գործող՝ 41.1 տրլն դոլարի սահմանաչափը կարող է սպառվել արդեն առաջիկա ամիսներին։ Եթե Կոնգրեսը չբարձրացնի սահմանաչափը կամ ժամանակավորապես չկասեցնի դրա գործողությունը, երկիրը կարող է հայտնվել … Read more