Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին

Տեխնոլոգիական առաջընթացին համընթաց քայլելով՝ IDBank-ը մասնակցել է տարվա կարևոր ՏՏ իրադարձությանը՝ «DigiTec 2026»-ին։ Հավատարիմ մնալով թվային տրանսֆորմացիայի և նորարարական լուծումների զարգացման իր ռազմավարությանը՝ Բանկն այցելուներին է ներկայացրել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համահունչ ֆինանսական գործիքներ, այդ թվում՝ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը։

Rate.am-ի կոմերցիոն տնօրեն Հմայակ Ավանեսյանի խոսքով՝ ֆինանսական շուկայում թվային տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում արտարժույթի փոխանակման գործընթացների արդյունավետ կազմակերպման համար։ 

«Rate.Trading-ի միջոցով մենք առաջարկում ենք գործիք, որը հնարավորություն է տալիս օգտատերերին հետևել շուկայի փոփոխություններին, սահմանել նախընտրելի փոխարժեքը և գործարքներն իրականացնել առցանց։ Այցելուները կարող են մեր տաղավարում ծանոթանալ հարթակի գործառույթներին, փորձարկել թվային գործիքները և  բացահայտել արտարժույթի արդյունավետ փոխանակման նոր մոտեցումները», – ասաց Հմայակ Ավանեսյանը։

Rate.Trading հարթակի հիմնական առավելությունները․ 

  • Նախընտրելի փոխարժեք առաջարկելու հնարավորություն․ հարթակը թույլ է տալիս ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի հայտը՝ ձեր նախընտրած փոխարժեքով։ IDBank-ի կողմից հայտը հաստատելուց հետո գործարքն իրականացվում է անմիջապես։ 
  • Ժամանակի խնայողություն և հարմարավետություն․ խոշոր գումարներ փոխանակելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել բանկի մասնաճյուղեր. գործարքներն իրականացվում են ամբողջությամբ առցանց: 
  • Փոխարժեքային ռիսկերի արդյունավետ կառավարում․ իրական ժամանակում շուկային հետևելու և սեփական փոխարժեքը սահմանելու հնարավորության շնորհիվ հարթակն օգնում է նվազեցնել փոխարժեքի տատանումներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը խոշոր գործարքներում։ 
  • Հասանելիություն և անվտանգություն․ Rate.Trading-ը հասանելի է Idram&IDBank հավելվածից կամ rate.am կայքից, իսկ առևտրային հաշիվները բացվում և սպասարկվում են IDBank-ի կողմից: 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

Leave a comment