Ֆրանսիական դեղագործական Sanofi SA ընկերությունը դիտարկում է ամերիկյան Insmed Inc.-ի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Հնարավոր գործարքը կարող է դառնալ դեղագործական ոլորտի վերջին տարիների խոշորագույն ձեռքբերումներից մեկը։ Insmed-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 26 մլրդ դոլարը։ Ընկերությունը մասնագիտացած է հազվադեպ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների մշակման և առևտրայնացման ոլորտում։
Վերջին մեկ տարվա ընթացքում Insmed-ի բաժնետոմսերը էժանացել են շուրջ 40%-ով։ Սակայն հնարավոր ձեռքբերման մասին տեղեկությունների ֆոնին Nasdaq բորսայում ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 17%-ով։
Աղբյուրների համաձայն՝ Sanofi-ն խորհրդատուների հետ քննարկում է Insmed-ի գնման հնարավորությունը, սակայն գործարքի կայացման երաշխիքներ չկան։ Բացի այդ, ընկերության ձեռքբերմամբ կարող են հետաքրքրվել նաև այլ հավանական գնորդներ։
Միաժամանակ Sanofi-ի բաժնետոմսերը նվազել են 3.1%-ով։ Ֆրանսիական դեղագործական ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է 103.5 մլրդ եվրո։