Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամների վրա հարձակվելու ծրագրեր չունի. Զախարովա

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամների վրա հարձակվելու ծրագրեր չունի. Զախարովա

Ռուսաստանը ցանկանում է ապրել խաղաղության մեջ և չունի ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն, վստահեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, ինչի մասին նրանք այդքան բացահայտ, ինչ-որ մոլագար այլասերվածությամբ երազում են: Մենք ուզում ենք ապրել խաղաղության, ներդաշնակության մեջ մեր հարևանների և բոլոր երկրների հետ», – հայտարարել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։

Leave a comment