Անուշ Գրիգորյանը Բուլղարիայում ընթացող մրցաշարում պարտության է մատնել իտալացի Նիկոլ Վեսկովինին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարի հերթական մրցումային օրը հայ մարզիկներից հաղթանակ է տոնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։ Այդ մասին ասված է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում: «Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը պարտության է մատնել իտալացի Նիկոլ Միշել Վեսկովինին։ Փետրվարի 26-ին ռինգ դուրս կգա 2 հայ բռնցքամարտիկ»,- նշված է գրառման մեջ։ —00—ՄԱ

Սևանա լճի ափամերձ տարածքներում քանդվել է ապօրինի կառուցված շենք․ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ … Read more

Բաքվում պահվող հայերի խնդրի հասցեագրման, բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News Փետրվարի 25-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։ Հետհակամարտային վերականգնման և հաշտեցման ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր հումանիտար հարցերի լուծման կարևորությունը: Այս համատեքստում նշվել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև … Read more

Փաշինյանին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Հանրապետության պալատում գտնվող Լեհաստանի ազգային գրադարան: Տնօրեն Տոմաշ Մակովսկիի ուղեկցությամբ շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գրադարանի ժառանգությանը: Ազգային գրադարանում մշտական ցուցադրության է ներկայացված Սկևռայի Ավետարանը՝ 1197 թվականի մագաղաթե ձեռագիր մատյանը, որի նկարազարդումները պատկանում են Գրիգոր Սկևռացուն, իսկ գրքի պատվիրատուն է եղել Ներսես Լամբրոնացին: Ըստ ձեռագրի … Read more