Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ պատրաստ են երկարատև պատերազմի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի և պաշտպանության ցանկացած միջոցի կիրառման, ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։ «Իսլամական Հանրապետությունը պատրաստ է երկարատև բախման և ցանկացած սցենարի։ Զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական ​​պատրաստության մեջ», – ասել է Ազիզին։ Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի … Read more

Իրաքում ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Իրաքի կենտրոնական մասում գտնվող Բաբիլ նահանգի մի շրջանում բազմաթիվ ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս երեքը՝ վիրավորվել, հաղորդում է INA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի համատեղ հրամանատարության հայտարարությանը։ «Բաբիլ նահանգի հյուսիսում գտնվող Ջուրֆ ան-Նասր շրջանը ենթարկվել է բազմաթիվ ավիահարվածների, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ ևս երեքը», – … Read more

Հարվածներ են հասցվել Ուրմիա քաղաքին․ այս բնակավայրում հայ բնակչություն կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է, որ հարվածներ են հասցվել նաև Ուրմիա քաղաքին։ «Այս բնակավայրը ոչ միայն մոտ է Հայաստանի Հանրապետության սահմաններին, այլև ունի հայ բնակչություն։ Իսկ Աբու Դաբիում արդեն զոհ կա»,- գրել է նա։ –00—ՅՄ

«Էպիկական զայրույթ» և «Առյուծի մռնչոց»․ Իրանը և ԱՄՆ-ն պատրաստվում են լայնամասշտաբ բախումների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Այսօր առավոտյան Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է։ Իսրայելը և ԱՄՆ-ն սկսել են համատեղ ռազմական գործողություն Իրանի տարածքում։ 🔴 Իրադարձությունների սկիզբը և ընթացքը «Էպիկական զայրույթ» և «Առյուծի մռնչոց»․ Սրանք են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից գործողությանը տրված պաշտոնական անվանումները։ Իսրայելը հարձակումն անվանել է «կանխարգելիչ», նպատակ ունենալով վերացնել Իրանից բխող սպառնալիքները։ ԱՄՆ նախագահ … Read more

Իրանի նախագահը առողջ է, գտնվում է անվտանգ վայրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը առողջ է և անվտանգ, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով Tasnim-ին: Նախագահական գրասենյակի աղբյուրը պաշտոնապես հերքել է առողջական խնդիրների մասին տեղեկությունները, հաստատելով նրա առողջական կայուն վիճակը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել են, որ Իսրայելը փորձել է uպանել Իրանի նախագահին։ –00—ՅՄ

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի կարևոր էներգետիկ օբյեկտներին և անօդաչու թռչող սարքերի արձակման կայաններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի կարևոր էներգետիկ օբյեկտներին և անօդաչու թռչող սարքերի արձակման կայաններին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ ՌԻԱ Նովոստիի ինֆոգրաֆիկան մանրամասն նկարագրում է Ուկրաինայի զինված ուժերի կորուստները վերջին 24 ժամվա ընթացքում։ –00—ՅՄ

Սահմանակից երկրի վրա հարձակվել են․ ի՞նչ է անում ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը, գնում է քարոզարշավի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News Թյուքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Քո ղեկավարած պետությանը սահմանակից բարեկամական երկրում պատերազմ է, որի վրա հարձակվել է աշխարհի գլխավոր գերտերությունը՝ անկանխատեսելի ու նույնիսկ աղետալի հետևանքներով։ Ի՞նչ պիտի անես դու։ Թողնես ամեն երկրորդական բան, կազմակերպես անվտանգության խորհրդի նիստ, սահմանային զորքերդ բերես պատրաստության բարձր աստիճանի, համապատասխան ցուցումներ տաս բոլոր գերատեսչություններին, մշակես ու գործադրես … Read more