Ամուր գրկում եմ քեզ, Լե՛ո. Ռոնալդուն՝ հորը կորցրած Մեսսիին

Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր զորակցությունն է հայտնել Լիոնել Մեսսիին՝ վերջինիս հոր՝ Խորխե Մեսսիի մահվան կապակցությամբ։

Արգենտինացու ինստագրամյան հուզիչ հրապարակման մեկնաբանությունների բաժնում Ռոնալդուն իսպաներենով ջերմ մեկնաբանություն է թողել.

«Ամուր գրկում եմ քեզ և հարազատներիդ այս ծանր պահին, Լե՛ո։ Շատ ուժ եմ մաղթում»։

«Ինտեր Մայամիի» հարձակվողն ընդարձակ և անկեղծ նամակ էր հրապարակել՝ նվիրված 68 տարեկանում կյանքից հեռացած հորը, որտեղ նաև մեծ կասկած էր հայտնել իր ֆուտբոլային կարիերայի հետագա շարունակության վերաբերյալ։

Leave a comment