Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ պատրաստ են երկարատև պատերազմի

Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի և պաշտպանության ցանկացած միջոցի կիրառման, ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։

«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է երկարատև բախման և ցանկացած սցենարի։ Զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական ​​պատրաստության մեջ», – ասել է Ազիզին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ տասնյակներով հարվածներ են հասցվում Իրանի տարբեր օբյեկտներին Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից:

–00—ՅՄ

Leave a comment