Ռուսաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն միայն դեօկուպացիայից հետո. Կոբախիձե


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայից վերացումից հետո միայն Ռուսաստանի հետ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով։


«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմանը վրացական տարածքների դեօկուպացիան է։ Սա մեր քաղաքական գիծն ու ուղերձն է»,- լրագրողներին ասել է նա։


Նա անդրադարձել է վրացական ընդդիմության ռուսատյաց քաղաքականությանը, ընդգծելով, որ դա արվում է միտումնավոր՝ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի սրելու համար։


«Ռուսատյացությունը և ընդհանուր առմամբ այլատյացությունը վրացական մշակույթի համար բոլորովին խորթ երևույթներ են»,- ասել է Կոբախիձեն և հավելել, որ Վրաստանում ռուսատյացության հրահրումն ուղղված է Վրաստանի տնտեսության և Վրաստան պետության «փլուզմանը»:

Leave a comment