Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ԱՄՆ փոխնախագահին ու տիկնոջը
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ԱՄՆ փոխնախագահ Վենսին ու նրա կնոջը։ Այդ մասին հայտնի է դառնում Կառավարության մամուլի ծառայությունից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք՝ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Սպասվում է այց նաև Բաքու։