ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցեցին այսօր ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ կազմակերպված ակցիային՝ հայ գերիների ազատ արձակման խնդրանքով։ Շնորհակալ եմ ակցիան նախաձեռնողներին՝ հանձին հանրային գործիչ Արման Պետրոսյանի և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի։
Առհասարակ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք անտարբեր չեն այս թեմայի վերաբերյալ, որոնք հասկանում են, թե ինչ ասել է ազգային արժանապատվություն, ազգային անվտանգություն, որոնք հասկանում են, որ խաղաղության մասին զրույցը համատեղելի չէ Բաքվում հայ պատանդների առկայության հետ։
Հույս ունեմ, որ մեր ուղերձը հասել է ԱՄՆ փոխնախագահին, և նա իրական քայլեր կձեռնարկի մեր հայրենակիցների ազատ արձակման ուղղությամբ։ ԱՄՆ-ն ունի այդ հնարավորությունը»։