ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Խաղաղությունը ձեռք բերվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը․
«Հիմա մենք ոչ միայն վերացրել ենք Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել ենք նավթամթերք մատակարարել Հայաստան՝ համագործակցության առաջին հիմքերը դնելու համար»,- նշել է նա:
Ալիևը հայտարարել է, թե այժմ աշխատում են TRIPP նախագծի միջոցով նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման վրա․
«Նախագծերից մեկը, որի շուրջ մենք այժմ աշխատում ենք, Ադրբեջանից Եվրոպա նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումն է Սև ծովի հատակով մալուխի միջոցով, ինչպես նաև TRIPP նախագծի միջոցով, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կրում է նրա անունը՝ «Թրամփի երթուղին` միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Այս նախագիծը հնարավոր է դառնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուց հետո»,- ասել է նա։