Իրանական ռեժիմը ահռելի սպառնալիք կլիներ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ԱՄՆ ժողովրդի համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետությունների համար վիթխարի սպառնալիք է անվանել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացումը: «Իրանական ռեժիմը, որը զինված է մեծ հեռահարության հրթիռներով և միջուկային զենքով, ահռելի սպառնալիք կլիներ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ԱՄՆ ժողովրդի համար։ Մեր երկիրը հայտնվել էր վտանգի տակ, կամ շատ մոտ էր դրան»,- ասել է Թրամփը։ Հիշեցնենք՝ … Read more

Հրաձգության առաջնության անցկացմամբ միանգամից մի քանի կարևոր խնդիր է լուծվում. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության մրցումներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Նախարարին ուղեկցել են Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է … Read more

Կատարի ռազմաօդային ուժերը հաջողությամբ խոցել են Իրանից թռչող երկու Սու-24 ինքնաթիռ. Կատարի ՊՆ

Կատարի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հաջողությամբ խոցել են Իրանից թռչող երկու Սու-24 ինքնաթիռ, ինչպես նաև որսացել են 7 բալիստիկ հրթիռ և 5 անօդաչու թռչող սարք՝ օգտագործելով հակաօդային պաշտպանության համակարգերը: Այդ մասին հայտարարել է Կատարի պաշտպանության նախարարությունը:  Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր համար ամենաանսպասելին եղել են տարածաշրջանի երկրներին … Read more

Մոտ ապագայում Իրանի դեմ հարվածների մեծ ալիք է նախատեսվում. Թրամփ

ԱՄՆ-ի համար Իրանի դեմ գործողության մեկնարկից հետո ամենաանսպասելին տարածաշրջանի թիրախների՝ Բահրեյնի, Հորդանանի, Քուվեյթի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների վրա Իրանի հարվածներն էին՝ CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դա, հավանաբար, ամենամեծ անակնկալն էր»,- ասել է նա։ Ըստ Թրամփի՝ իրանցիները հարվածել են «հյուրանոցի, բնակելի շենքի», և սա «պարզապես զայրացրել է» … Read more

Նավթի շուկան արձագանքում է Մերձավոր Արևելքի լարվածությանը. ինչ սցենարներ են հնարավոր

Եթե Մերձավոր Արևելքում լարվածությունն արագ չթոթափվի, ապա նավթի գինը կարող է գերազանցել հարյուր դոլարը: Կանխատեսումը Այ-էն-Ջի բանկինն է: Նավթի շուկան առաջինն է արձագանքել պատերազմին՝ կտրուկ թանկացմամբ: Հայաստանի վրա, ըստ մասնագետների, հակամարտությունը մի քանի ազդեցություն կարող է ունենալ՝ նավթի գին, Իրանի հետ առևտրի բարդացում, մարդկային ներհոսք: Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Պարսից ծոցի երկրները սպառնում են պատասխանել «իրանական ագրեսիային»

Պարսից ծոցի մի շարք երկրներ՝ Կատարը, Քուվեյթը, Օմանը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, պնդում են, որ մարտի 2-ի վաղ առավոտյան և նախորդ օրվա գիշերն Իրանից արձակված հարյուրավոր բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են որսացել։ Վնասվել են Պարսից ծոցի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օդանավակայաններից և նավահանգիստներից մինչև բնակելի շենքեր ու հյուրանոցներ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել … Read more

Ութ երկիր հետաքրքրված է Ֆրանսիայի հետ միջուկային զսպման հարցով համագործակցությամբ. Մակրոն

Ութ եվրոպական երկիր ցանկություն է հայտնել համագործակցել Ֆրանսիայի հետ համատեղ միջուկային զսպման ոլորտում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ազգային միջուկային զսպման ուժերի վերաբերյալ հայտարարության մեջ: «Համագործակցության առաջին փուլերը կսկսվեն այս տարի և կարող են ներառել այցելություններ ռազմավարական օբյեկտներ ու համատեղ զորավարժություններ։ Բացի բրիտանացի և գերմանացի գործընկերներից՝ մեզ կմիանան Լեհաստանը, Նիդերլանդները, … Read more

Այն իրադրությունը, որ ունենք այսօր ՀՀ-ում արտաքին քաղաքական միջավայրի առումով, բավականին շոշափելի և մեծ ձեռքբերում է. վարչապետ

Երբեմն նույնիսկ այսօր մեզ հետ տարածաշրջանում տեղի են ունենում իրադրություններ, որոնց պատճառահետևանքային կապերը մենք միանգամից չէ, որ տեսնում և նկատում ենք, բայց լավ լուրն այն է, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք տեսնում: Սա նշանակում է, որ ավելի շատ գործիքների ենք տիրապետում մեր շուրջ միջավայրը, մեր շուրջ կլիման մեզ համար ավելի կանխատեսելի … Read more

Դրա շարունակականությունը պահանջում է ամենօրյա աշխատանք. Փաշինյանը՝ Հայաստանում հանգիստ իրավիճակի մասին

Այսօր էլ շատերին անհանգստացնում է այն, որ աշխարհում անհանգիստ է, Հայաստանի շուրջ, և Հայաստանը կասկածելի հանգիստ է: Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես հասկանում եմ նաև անհանգստությունները, որովհետև դա ոչ սովորական իրավիճակ է: Երբ որ մեզ համար սովորական վիճակ չէ, դա կարող է նաև օբյեկտիվ անհանգստություններ առաջացնել, թե ինչքան է … Read more