Ռոբերտ Քոչարյանը թող կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել. այնտեղ Դաշնակցությունը վերցրել է իշխանությունը. Սիմոնյան

Ռոբերտ Քոչարյանը  թող կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել: Ակնհայտ է, որ «Հայաստան» խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից: Այնտեղ Դաշնակցությունն է վերցրել իշխանությունը, և մնացածը պարզապես սատելիտ են: Այս խոսքերով խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ինքը կկարողանա երկիրը ամենից լավ ղեկավարել:  «Հասկանում եմ՝ շատերը մոռացել … Read more

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության և էլեկտրոնային առևտրի օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների համատեղ հսկողական աշխատանքների արդյունքում օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։ Օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը նախատեսում է ՌԴ-ից ՀՀ ներմուծել մեծ … Read more

Հայաստանը դառնում է բաց, ներդրողների համար գրավիչ ուղղություն. ՏԿԵ նախարարը հարցազրույց է տվել Los Angeles Times-ին

ԱՄՆ-ում հրատարակվող հեղինակավոր միջազգային պարբերականի՝ Los Angeles Times-ի հետ հարցազրույցում խոսել եմ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներից, անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, Հյուսիս-Հարավ ծրագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:   «Խոսել եմ նաև էներգետիկ ոլորտից, նկատել, որ Հայաստանը արագորեն առաջ է մղում վերականգնվող էներգիայի իր օրակարգը։   … Read more

Թրամփը չի բացառել անհրաժեշտության դեպքում Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները դեռևս ուժեղ հարված չի հասցրել Իրանին, «մեծ ալիքը» դեռ առջևում է և կլինի շատ շուտով: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այս պահին դեռ հստակ չէ՝ ով է ղեկավարում Իրանը, սակայն իսրայելա-ամերիկյան հարվածներից ղեկավար կազմի շուրջ 50 ներկայացուցիչ է ոչնչացվել: «Մենք սկսեցինք պատերազմը, քանի որ Իրանը … Read more

Նրանց գործունեության արդյունքում մեր կոնյակի անունն է ընկնում. Պապոյանը՝ գյուղացուց խաղող չմթերող տնտեսվարողների մասին

Բոլոր տնտեսվարողների հարցերով նախկինում զբաղվել եմ, նրանց աջակցել եմ, բայց ուզում եմ այս ամբիոնից հայտարարել, որ որոշների հարցով ու խնդիրներով չեմ զբաղվելու: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը, ըստ որի՝ կոնյակ արտադրողները ստիպված են ամիսներով մնալ Վրաստանում, քանի որ այնտեղ արհեստական … Read more

Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական միությունում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Գյուրովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առիթով: Հայաստանը կարևորում է փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ … Read more

Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ. ԱՍՀՆ

Կենսաթոշակ կամ նպաստ կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները մինչև մարտի 5-ը կարող են փոխել վճարման եղանակը և ընտրել իրենց նախընտրած բանկը, հակառակ դեպքում ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Կենսաթոշակը կամ նպաստը դեռևս կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են անցնել վճարման անկանխիկ եղանակի և վճարող կազմակերպություն ընտրել … Read more

Բարեփոխումների արդյունքում մեր օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական օրենսդրությանը. Պապոյան

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:  Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ շարունակում են իրականացնել բարեփոխումները և հերթական հաստափոր փաթեթն են բերել, որով մեր օրենսդրությունը մոտարկվում է եվրոպականին: … Read more