Հայաստանը դառնում է բաց, ներդրողների համար գրավիչ ուղղություն. ՏԿԵ նախարարը հարցազրույց է տվել Los Angeles Times-ին


ԱՄՆ-ում հրատարակվող հեղինակավոր միջազգային պարբերականի՝ Los Angeles Times-ի հետ հարցազրույցում խոսել եմ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներից, անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, Հյուսիս-Հարավ ծրագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:


 


«Խոսել եմ նաև էներգետիկ ոլորտից, նկատել, որ Հայաստանը արագորեն առաջ է մղում վերականգնվող էներգիայի իր օրակարգը։


 


Հայաստանը դառնում է բաց, ներդրողների համար գրավիչ ուղղություն։


 


Ռազմավարական ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիան և խելացի տեխնոլոգիաները վերաձևավորում են հայաստանյան նոր իրականությունը»,- գրել է նախարարը։


 

Հարցազրույցի մանրամասները՝ այստեղ:


 

Դիտումների քանակ3

Leave a comment