Բերդի զինվորական հոսպիտալը չի գործի
«Բերդի զինվորական հոսպիտալ»-ի գործունեությունը կդադարեցվի։ Նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստում։ Պաշտպանության նախարարությունը նախագիծը հիմնավորում է նրանով, որ Բերդի տարածաշրջանում գործող Պաշտպանության նախարարության զորամասերի եւ ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների, զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ապահովումը վերապահվել է «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ նպատակ ունենալով դադարեցնել Պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը:
Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում պետք է ապահովվի հիմնարկի գործունեության դադարեցման եւ հիմնարկը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառումից հանելու գործընթացը: