ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:   Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ժողովրդավարական օրակարգի իրականացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած տեսանելի աջակցությունը` այդ համատեքստում կարևորելով նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի` Հայաստանում իրականացվող տարբեր բարեփոխումների գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը: … Read more

Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Ֆիդան

Իրանի շուրջ ընթացող զարգացումները վտանգում են ոչ միայն տարածաշրջանի ապագան, այլև գլոբալ կայունությունը՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։   Նա ընդգծել է, որ արաբական երկրներում ամերիկյան բազաներին Իրանի ուղղակի հարվածներն ընդլայնում են ճգնաժամի մասշտաբները: Նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ֆիդանը նշել է, որ դրա փակումը ծանր ցնցումներ կառաջացնի … Read more

Ունենք անհայտ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ. Սրբուհի Գալյան

Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Ինչ վերաբերում է նույնականացված դիակներին, ապա 75-80 դիակների դեպքում է, որ նույնականացման արդյունքներն ընտանիքի անդամների կողմից չեն ընդունվել: «Պետք է նշեմ, որ կրկնակի փորձաքննություններ են իրականացվել, … Read more

Ենթադրում եմ, որ պետք է լինեն. Ռուբեն Ռուբինյանը՝ երկաթուղուն առնչվող քննարկումների վերաբերյալ

Լրագրողներն այսօր ճեպազրույցում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու մասին հայտարարության վերաբերյալ. Հայաստանը դրա հետ կապված մրցակցային խնդրի առա՞ջ է կանգնած, և կա՞ն արդյոք քննարկումներ ռուսական կողմի հետ կառավարման փոփոխության հարցով: Ռուբինյանը հայտնեց, որ տեղյակ չէ: «Ես տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ պետք է լինեն: Այսինքն՝ դա էր … Read more

Քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնմանն ուղղված բարեփոխումները և անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման օրակարգին: ՀՀ փոխվարչապետը և Ֆիլանդիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև … Read more

Ձյուն, ձնախառն անձրև, բուք. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում … Read more

Էկոպարեկներին իրավունք կտրվի մասնակցելու կենսաբազմազանության մոնիտորինգին. նախագիծ

Առաջարկում ենք օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի իրավունքը՝ մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիտորինգին, ինչպես նաև օրենքով սահմանել էկոպարեկային ծառայողի իրավունքը ծառայության արդյունավետ իրականացման նպատակով ՏԻՄ-ի հետ համագործակցելու, օպերատիվ տեղեկություն ստանալու, իրազեկելու, փոխանակելու վերաբերյալ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ներկայացնելով էկոպարեկային … Read more

Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է. Ռուբինյան

Լրագրողներն այսօր հարց ուղղեցին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին՝ հետաքրքրվելով ընդդիմության կոնսոլիդացիայի վերաբերյալ, ինչին ի պատախան՝ Ռուբինյանն ասաց՝ չի ասել, որ իրեն մտահոգում է կոնսոլիդացիան, այլ այն, որ կաշառակերներն ու թալանչիները, որոնք ուզում են Հայաստանի անկախությունը մատաղ անել, ցանկանում են գալ իշխանության:  «Դա շարունակում է մտահոգել, և ես կարծում եմ՝ դա մտահոգում է … Read more

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում

Իսրայելական զորքերը մտել են Լիբանանի հարավ՝ Իսրայելի սահմանամերձ շրջանները գնդակոծություններից պաշտպանելու համար՝ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նրա խոսքով՝ ինքը հրաման է տվել զինծառայողներին՝ առաջ շարժվել և լրացուցիչ ռազմավարական դիրքեր գրավել։ «Իսրայելական բնակավայրերի վրա ուղիղ կրակի հնարավորությունը կանխելու համար վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես թույլ ենք տվել ՑԱՀԱԼ-ին առաջ շարժվել … Read more

Մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները պարտադիր ապահովագրության կենթարկվեն. նախագիծ

Վերջին շրջանում ճանապարհային երթևեկության մեջ ավելացել են մոպեդներ, տրիցիկլներ և կվադրիցիկլներ: 2026-ի մարտի 1-ի դրությամբ էլեկտրոնային ռեգիստրում արդեն իսկ հաշվառված է 2500-ից ավելի երկանիվ մոպեդ, 30 եռանիվ մոպեդ, 120-ից ավելի տրիցիկլ և կվադրիցիկլ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով վերոնշյալ տրանսպորտային միջոցները պարտադիր ապահովագրության … Read more