Քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և համագործակցության զարգացման հեռանկարները:


Զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնմանն ուղղված բարեփոխումները և անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման օրակարգին:


ՀՀ փոխվարչապետը և Ֆիլանդիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Դիտումների քանակ6

Leave a comment