Մոտ ապագայում Իրանի դեմ հարվածների մեծ ալիք է նախատեսվում. Թրամփ


ԱՄՆ-ի համար Իրանի դեմ գործողության մեկնարկից հետո ամենաանսպասելին տարածաշրջանի թիրախների՝ Բահրեյնի, Հորդանանի, Քուվեյթի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների վրա Իրանի հարվածներն էին՝ CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Դա, հավանաբար, ամենամեծ անակնկալն էր»,- ասել է նա։


Ըստ Թրամփի՝ իրանցիները հարվածել են «հյուրանոցի, բնակելի շենքի», և սա «պարզապես զայրացրել է» տարածաշրջանի երկրներին։ Խոսելով արաբ առաջնորդների մասին՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Ես ճանաչում եմ այս մարդկանց։ Նրանք կոշտ են և խելացի»։


«Առաջիկայում Իրանի դեմ հարվածների մեծ ալիք է նախատեսվում»,-CNN-ի թղթակցին ասել է Թրամփը։


ԱՄՆ-ն «դեռ նույնիսկ չի սկսել նրանց իսկապես ուժեղ հարված հասցնել», – լրագրողը մեջբերել է նախագահի խոսքերը։


«Ես կարող եմ ցամաքային զորքեր ուղարկել Իրան։ Մենք կարող ենք լայնածավալ պատերազմ սկսել նրանց հետ, ես դա չեմ բացառում», – ասել է Թրամփը։

Leave a comment