Իրանական ռեժիմը ահռելի սպառնալիք կլիներ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ԱՄՆ ժողովրդի համար. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետությունների համար վիթխարի սպառնալիք է անվանել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացումը:


«Իրանական ռեժիմը, որը զինված է մեծ հեռահարության հրթիռներով և միջուկային զենքով, ահռելի սպառնալիք կլիներ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ԱՄՆ ժողովրդի համար։ Մեր երկիրը հայտնվել էր վտանգի տակ, կամ շատ մոտ էր դրան»,- ասել է Թրամփը։


Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հռթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։


Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:


Իրանի փոխնախագահը հայտնել է, որ գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը:


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին. ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ պատասխան հարվածներից:


Մերձավորարևելյան լարվածության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահին զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան:


 

Դիտումների քանակ25

Leave a comment