Սիրում եմ ձեզ բոլորիդ. վարչապետը վրացերենով գրառում է արել

Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից վրացերենով գրառում է արված: «Բարի լույս, ցանկանում եմ ձեզ լավ օր և սիրում եմ ձեզ բոլորիդ»,- գրել է վարչապետը:     Դիտումների քանակ2

Իրաքում ԿՀՎ-ի շենքը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման. ԶԼՄ-ներ

Իրաքում գտնվող Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) շենքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով հետախուզությունում և Պարսից ծոցում աղբյուրներին։ Ավելի վաղ The Washington Post թերթը գրել էր, որ Իրանը, ենթադրաբար, հարված է հասցրել Էր-Ռիյադում ԱՄՆ դեսպանատան տարածքում գտնվող ԿՀՎ-ի շենքին:  «Վերջին երկու օրերի ընթացքում Իրաքում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԿՀՎ-ի օբյեկտները ենթարկվել են անօդաչու թռչող … Read more

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամանակավորապես կդադարեցվեն հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը. Երևանի Կենտրոն վարչական շրջան 11։00-17։00 Խանջյան փողոց 43, 45 շենքեր, Նալբանդյան փողոց 104, 116 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 29, 31, 33 շենքեր, Պարոնյան փողոց 15/5 շենք, Պարոնյան փողոց 15/7՝ «Ռիդ» ՍՊԸ, Փարաջանովի փողոց … Read more

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Մարտի 4-ին՝ ժամը 06։53-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբր։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի … Read more

Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ-ում Նորվեգիայի և Իսլանդիայի դեսպաներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպան Աննիկեն Կրուտնեսի հետ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը: Նույն օրը դեսպանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ-ում Իսլանդիայի դեսպան Սվանհիլդուր Օլմ Վալսդոտիրի հետ։ Հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, գործընկերներին է ներկայացրել … Read more

Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Մարտի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։  … Read more

ԱՄՆ Պետքարտուղարությունը թույլատրել է պետական ծառայողներին լքել Սաուդյան Արաբիան

ԱՄՆ Պետքարտուղարությունը թույլատրել է ամերիկացի պետական ծառայողներին, որոնց գործունեությունը կենսական նշանակություն չունի և նրանց ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան՝ ելնելով անվտանգության նկատառումներից, հաղորդում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը։ «Պետքարտուղարությունը թույլատրել է ԱՄՆ կառավարության այն աշխատակիցներին, որոնց աշխատանքը կապված չէ արտակարգ գործունեության հետ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան անվտանգության սպառնալիքների պատճառով»,- … Read more

Թեհրանում, Սպահանում և Իրանի այլ քաղաքներում պայթյուններ են հնչել

Չորեքշաբթի գիշերը Թեհրանում, Սպահանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում պայթյուններ են հնչել, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Սա ամերիկա-իսրայելական հարվածների չորրորդ գիշերն է։ Դրանք թիրախավորում են երկրի տարբեր վայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանը: Ռմբակոծությունների են ենթարկվել նաև Սպահան, Ղոմ և Ուրմիա քաղաքները»,- նշված է հաղորդագրությունում։