https://arm.sputniknews.ru/20260728/skandal-makum-amn-patvirakutjuny–lqel-e-akh-dahlitshy-fransiacu-elujti-zhamanak-105126894.html
Սկանդալ ՄԱԿ–ում․ ԱՄՆ պատվիրակությունը լքել է ԱԽ դահլիճը ֆրանսիացու ելույթի ժամանակ
Սկանդալ ՄԱԿ–ում․ ԱՄՆ պատվիրակությունը լքել է ԱԽ դահլիճը ֆրանսիացու ելույթի ժամանակ
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի լսելու Ֆրանսիայի «քաղաքականացված դատարկաբանությունը» և չի նայելու նրա «կեղծավոր ձևականություններին»։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T09:52+0400
2026-07-28T09:52+0400
2026-07-28T09:55+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100745226_114:0:1058:531_1920x0_80_0_0_8620bc682fad12db878c07c487e8394e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱՄՆ դիվանագետները ի նշան բողոքի լքել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը Ֆրանսիայի ելույթի ընթացքում՝ Վաշինգտոնի հասցեին Փարիզի քննադատությունից հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։Գործակալության տվյալներով՝ նիստից ԱՄՆ պատվիրակության հեռանալու պատճառ է դարձել հուլիսի 24–ին սոցցանցերում ՄԱԿ-ում Ֆրանսիայի առաքելության հրապարակած գրառումը, որտեղ քննադատություն էր հնչում ԱՄՆ-ի հասցեին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկի երկրորդ ժամկետով վերընտրվելուն դեմ արտահայտվելու համար։Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը կտրուկ էր արձագանքել դրան՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «այլևս մարդու իրավունքների փարոս չէ» և կանգնած է «Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի հետ նույն շարքում»։ԱՄՆ ներկայացուցիչ Դեն Նեգրեան դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում լսել Ֆրանսիայի «քաղաքականացված դատարկաբանությունը» և հետևել նրա «կեղծավոր ձևականություններին»։ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավելի վաղ աջակցել էր Ֆոլկեր Տյուրկի լիազորությունների երկարաձգմանը ևս չորս տարով։ Ռուսաստանն առաջարկում էր Տյուրկի լիազորությունները երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը` դրանք համաժամանակեցնելով գործող Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետի հետ, սակայն այդ առաջարկը աջակցություն չէր գտել։ՌԴ նախաձեռնությանը դեմ էր քվեարկել 71 պետություն, իսկ 19 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, աջակցել էին նախաձեռնությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100745226_232:0:940:531_1920x0_80_0_0_8941794ae87f9ab04568d95b4c2b3d05.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
09:52 28.07.2026 (Թարմացված է: 09:55 28.07.2026)
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի լսելու Ֆրանսիայի «քաղաքականացված դատարկաբանությունը» և չի նայելու նրա «կեղծավոր ձևականություններին»։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱՄՆ դիվանագետները ի նշան բողոքի լքել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը Ֆրանսիայի ելույթի ընթացքում՝ Վաշինգտոնի հասցեին Փարիզի քննադատությունից հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ նիստից ԱՄՆ պատվիրակության հեռանալու պատճառ է դարձել հուլիսի 24–ին սոցցանցերում ՄԱԿ-ում Ֆրանսիայի առաքելության հրապարակած գրառումը, որտեղ քննադատություն էր հնչում ԱՄՆ-ի հասցեին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկի երկրորդ ժամկետով վերընտրվելուն դեմ արտահայտվելու համար։
Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը կտրուկ էր արձագանքել դրան՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «այլևս մարդու իրավունքների փարոս չէ» և կանգնած է «Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի հետ նույն շարքում»։
ԱՄՆ ներկայացուցիչ Դեն Նեգրեան դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում լսել Ֆրանսիայի «քաղաքականացված դատարկաբանությունը» և հետևել նրա «կեղծավոր ձևականություններին»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավելի վաղ աջակցել էր Ֆոլկեր Տյուրկի լիազորությունների երկարաձգմանը ևս չորս տարով։ Ռուսաստանն առաջարկում էր Տյուրկի լիազորությունները երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը` դրանք համաժամանակեցնելով գործող Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետի հետ, սակայն այդ առաջարկը աջակցություն չէր գտել։
ՌԴ նախաձեռնությանը դեմ էր քվեարկել 71 պետություն, իսկ 19 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, աջակցել էին նախաձեռնությանը։