Ռոսսելխոզնադզորը կանխելէԲելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագում ունեցող ծաղիկների ներկրումը։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։
«2026 թվականի հուլիսի 23-ին Ռոսսելխոզնադզորի Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի վարչության հսկողությամբ Սմոլենսկի մարզում ոչնչացվել է Հայաստանից թարմ վարդերի խոշոր խմբաքանակ։ Այս միջոցը կիրառվել է Ռուսաստան կարանտինային հսկողության ներքո գտնվող արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով», – ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռոսսելխոզնադզորի տեսուչները Սմոլենսկի մաքսատան աշխատակիցների հետ համատեղ հունիսի 18-ին առգրավել են 39 200 ծաղիկ:
Բելառուսի քաղաքացու կողմից վարվող և ծաղիկների այս խմբաքանակը տեղափոխող տրանսպորտայինմիջոցը Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա: Ընդ որում, ուղեկցող փաստաթղթերում բեռը փոխադրողի կողմից հայտարարագրվել էր որպես ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիք։
«Բեռնախցիկի զննման ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց բուսասանիտարական և ապրանքուղեկցող փաստաթղթերը բացակայում էին։ Դրոշմապիտակների պահպանված մասնիկների վրա նշված է դրանց հայկական ծագումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ 2026 թվականի հունիսի 12-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան ներկրման, ինչպես նաև դրա տարածքով Հայաստանից ծագման և ուղարկվող կարանտինային արտադրանքի տարանցման համար։ Սահմանափակումները մտցվել են ԵԱՏՄ մասին պայմանագրին համապատասխան՝ երկրի տարածք վտանգավոր կարանտինային օբյեկտների մուտքը կանխելու նպատակով։
«Ռուսական շուկա նշված ապրանքատեսակների մատակարարման արգելքի, ինչպես նաև տեղափոխման անվտանգությունն ու օրինականությունը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով Ռոսսելխոզնադզորի վարչության որոշմամբ վարդերի այս խմբաքանակը ոչնչացվել է, իսկ փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության», – նշված է հաղորդագրության մեջ։
Մայիսից Ռոսսելխոզնադզորը փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի ներմուծման վրա։ Արգելվել են ծաղիկները, բանջարեղենը, հատապտուղները, մրգերը, խաղողը, կարտոֆիլը, չրերը, իսկ հունիսի 12-ից՝ բուսականծագման գրեթե բոլոր ապրանքները (բացի պահածոյացված մթերքներից)։ Սահմանափակվել են նաև ձկնամթերքի մատակարարումները Հայաստանի բոլոր ձեռնարկություններից։ Գերատեսչությունը այս միջոցառումները բացատրել է բուսասանիտարական պահանջների բացահայտված խախտումներով։ Ընդ որում, Ռուսաստանը մնում է հայկական գյուղմթերքի իրացման գլխավոր շուկան, որին բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա