ՀՀ-ն TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի. Փաշինյան

Ութ ամիս է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված: 2025 թվականը մեր անկախությունից՝ 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ո՛չ զոհ է եղել, ո՛չ վիրավոր: Արդեն ամիսներ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում: Անկախությունից ի վեր առաջին անգամ՝ 2025 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի տարածքով անցնելով, նաև անցնելով Վրաստանի … Read more

Պակիստանն օգնություն է առաջարկում Սաուդյան Արաբիային՝ Իրանի հարձակումների ֆոնին

Պակիստանն անհրաժեշտության դեպքում օգնություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ հայտարարել է երկրի վարչապետի մամուլի քարտուղարը, քանի որ Իրանը պատասխանում է ԱՄՆ-Իսրայելի հարվածներին՝ թիրախավորելով Պարսից ծոցի երկրները։ Սաուդյան Արաբիան և միջուկային զենք ունեցող Պակիստանը, որը սահմանակից է Իրանին, անցյալ տարվա սեպտեմբերին պաշտպանական համաձայնագիր են ստորագրել՝ ամրապնդելով իրենց վաղեմի գործընկերությունն անվտանգության ոլորտում։ Համաձայնագիրն այժմ փորձության է ենթարկվում … Read more

Հայաստանը կներկայանա SIAL Paris համաշխարհային սննդի ցուցահանդեսին. ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մարտի 20-ը

Հոկտեմբերի 17-21-ը Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Paris Nord Villepinte Exhibition Centre ցուցահանդեսային համալիրում կկայանա SIAL Paris միջազգային սննդի արդյունաբերության ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   «Այս տարի Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի ազգային տաղավարով՝ արդեն երկրորդ անգամ։ Հայաստանի ներկայացվածությունը կապահովի երկու առանձին մասնագիտացված սրահներում՝ սննդամթերք և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։  … Read more

Մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում. Փաշինյան

Պատիվ է պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին էր, Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ՝ հազարամյա: Այդ մասին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առաջինը, ըստ վարչապետի, Հայաստանի և Ադրբեջանի միջև … Read more

ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության մարդու իրավունքների հարցերով խորհրդական Օլենա Շևչուկին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:   Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բնակվող … Read more

Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ. Փաշինյան

Ընդհանրապես բանակ ասելով՝ հասկանում են զենք-զինամթերք, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ և այդպես շարունակ: Մենք 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել: Այդ մասին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Հայաստանում շատ է խոսվում անվտանգության երաշխիքների մասին: Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ … Read more

Մոջթաբա Խամենեին ողջ է և անվնաս. Յուսեֆ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի որդին՝ Յուսեֆ Փեզեշքիանը, հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կյանքին վտանգ չի սպառնում՝ չնայած նրան վիրավորելու մասին հաղորդագրություններին: Յուսեֆ Փեզեշքիանը հայտնել է, որ ծանոթների խոսքով՝ Խամենեին «ողջ է ու անվնաս»։ Ավելի վաղ The New York Times- ը գրել էր, որ Մոջթաբա Խամենեին հնարավոր է ոտքի վնասվածքներ … Read more

Ռոբերտա Մեցոլան՝ Հայաստանում ԵՄ ներկայությունն ընդլայնելու մասին

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կա քաղաքական երկխոսություն, բայց նաև ուզում ենք խորացնել համագործակցությունն անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում, ահա թե ինչու ենք վարչապետին հրավիրել այստեղ: Սա ընդամենն առաջին քայլն է մեր մանդատի շրջանակում: Այդ մասին Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ն ընդլայնելո՞ւ … Read more