ՇՎՏՄ-ն արձանագրել է բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպքեր

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Էդո Սարուխ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։ Ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել են բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպքեր։ Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի չափման միջոցների կապարակնքում՝ մինչև … Read more

Ռուսաստանն արագ կորցնում է հարևան երկրներում քարոզչական աշխատանքի իր գործիքակազմը. Պեսկով

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տարածքում Ռուսաստանի տեղեկատվական աշխատանքը բարդանում է՝ «թշնամական սոցիալական ցանցերի» դեմ մշտական պայքարի պատճառով։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համոզված է, որ ներքին Max մեսենջերը պետք է գերազանցի իր մրցակիցներին ԱՊՀ-ում: «Մենք սրընթաց կորցնում ենք արտերկրում մեր քարոզչական աշխատանքի գործիքակազմը, հատկապես մերձավոր արտասահմանում»,- պարզաբանել է Պեսկովը՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում … Read more

Երբ Եվրոպան նայում է ՀՀ-ին, տեսնում ենք ընկերոջ, բարեկամի, հույս ունեմ, որ երբ ՀՀ նայում է դեպի Եվրոպա, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի. Մեցոլա

Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, մենք տեսնում ենք ընկերոջ, բարեկամի, և հույս ունեմ, որ երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, դուք ևս տեսնում եք գործընկերոջ և դաշնակցի: Այդ մասին Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: Ըստ Եվրախորհրդարանի նախագահի՝ Փաշինյանի առաջնորդությամբ շատ մեծ նվաճումներ են եղել … Read more

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:  «Հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանումը կազմակերպելու հարցում արդյունավետ աջակցության, ինչպես նաև Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Իրանի ժողովրդին մարդասիրական օգնության առաքումն ապահովելու համար»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության … Read more

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 11-ին՝ ժամը 14։20-ից, դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մի հատվածի (կենտրոնական թաղամասեր) գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»:

Ավարտվել է մաքսային անցակետի 5 տեսուչի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2024 թվականի հունվարի 15-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ վիճելով Վրաստանից Հայաստան վերադարձող 4 անձի հետ՝ բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: Այս մասին տեղեկացնում … Read more

Քննարկվել են ՀՀ-ի և ԵԱԶԲ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և ԵԱԶԲ-ի միջև համագործակցության ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխգործակցության խորացման կարևորությունը։ Նշվել է, որ 2023–2025 թվականներին բանկը Հայաստանում … Read more

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները:   Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում Հայաստան-Լեհաստան գործընկերության խորացմանը … Read more

Աշխատաժողով՝ ընտրական պատրաստվածության և վարչական ռեսուրսի բացառման թեմայով․ ԿԸՀ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը IFES Armenia-ի հետ համագործակցությամբ,  իրականացրել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների համար աշխատաժողով՝ ընտրական պատրաստվածության և վարչական ռեսուրսի բացառման թեմայով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է ներկաներին, կարևորել համագործակցային աշխատանքը և ուշադրություն հրավիրել գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ամենաշատ հանդիպող խնդիրներին։ ԿԸՀ նախագահը հորդորել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համակ ուշադրությամբ հետևել … Read more