Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողի

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալը, մարտի 10-ին՝ ժամը 13։05-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Վրացական փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բուսական զանգվածով ութ փաթեթ։ Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի … Read more

Մեր կարևոր խնդիրներից է, որ մեր ղարաբաղցի քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, այո՛, հաստատված է, բայց այն ամենօրյա խնամքի կարիք ունի, հակառակ դեպքում շատ արագ կփլուզվի, այնպես, ինչպես բոլորիս աչքի առաջ օրերի ընթացքում պատերազմի հորձանուտ են մտնում տասնամյակներով կայուն տարածաշրջաններ։ Այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր կարևոր խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր … Read more

Թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված խաղաղությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակներին. Փաշինյան

Իմ համոզմամբ՝ 2024 թվականի մարտ-ապրիլին մենք հասել էինք ՀՀ-ի պետականության եզրին, ու եթե 2024 թվականի ապրիլին չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, ՀՀ-ն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք: Այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սահմանազատման այդ որոշումը՝ 2024-ի ապրիլին, կայացնելը … Read more

Թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված խաղաղությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակներին. Փաշինյան

Իմ համոզմամբ՝ 2024 թվականի մարտ-ապրիլին մենք հասել էինք ՀՀ-ի պետականության եզրին, ու եթե 2024 թվականի ապրիլին չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, ՀՀ-ն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք: Այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սահմանազատման այդ որոշումը՝ 2024-ի ապրիլին, կայացնելը … Read more

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով

Ռոբերտա Մեցոլա – Բարև ձեզ բոլորիդ, բարի առավոտ։ Ջերմորեն ողջունում եմ, հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ պարոն Փաշինյան: Շատ հաճելի է ձեզ կրկին ողջունել մեր ժողովրդավարության տանը։ Շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ և անհամբեր սպասում եմ լիագումար նիստում Ձեր ելույթին, որը մի քանի րոպեից կլինի։ Նախևառաջ ասեմ հետևյալը, երբ Եվրոպան նայում է … Read more

ԵՄ-ին՝ ՀՀ-ի ինտեգրվելու ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է. Փաշինյան

Այս պահին ԵՄ-ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհի ամենամեծ խնդիրը ԵՄ-ի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, և մենք Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության … Read more

Թրամփը քննարկում է Իրանում ռազմական գործողությունների բոլոր տարբերակները. Քերոլայն Լևիթ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Իրանի դեմ հետագա գործողությունների որևէ տարբերակ, այդ թվում՝ ամերիկյան զորքերի տեղակայումն այդ երկրում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա նշել է, որ Թրամփն է որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Իրանի կապիտուլյացիան։ «Նախագահ Թրամփը կորոշի, թե երբ Իրանն անվերապահորեն կապիտուլյացիայի կենթարկվի և կդադարի … Read more

ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը. Փաշինյան

Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և Ադրբեջանի հետ սկսված տնտեսական ու առևտրային գործընթացների վերաբերյալ։ Անդրադառնալով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի ապահովմանը՝ նա հավելել է. «Հիմա ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով, … Read more

Վրաստանը չեղարկել է Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանային ճանապարհների կառուցման մրցույթները

Վրաստանի ճանապարհների վարչությունը չեղյալ է հայտարարել Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո մայրուղիների կառուցման մրցույթները։ Վրաստանի հաշվետվությունների բյուրոյի տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսին հայտարարված մրցույթները ներառում էին ինչպես շինարարական աշխատանքներ, այնպես էլ նախագծի վերահսկողության ծառայություններ։ Փաստաթղթերում մրցույթների չեղարկման հիմնական պատճառը նշվում է գնումների գործընթացում մրցակցության ցածր մակարդակը։ Տեղեկատվության համաձայն՝ Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո ճանապարհային … Read more

ՀՀ Կառավարությունը հանձնառու է հետևողականորեն զարգացնելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը. վարչապետի և ԵԽ նախագահի հանդիպումը

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։ Հանդիպումից առաջ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի «Ոսկե գրքում»։ Ռոբերտա Մեցոլան ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումն ու վարչապետ Փաշինյանի ելույթը … Read more