Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողի


Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալը, մարտի 10-ին՝ ժամը 13։05-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Վրացական փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդու։


Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բուսական զանգվածով ութ փաթեթ։


Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով, իսկ փաթեթներից մեկն էլ անձնական օգտագործման համար էր։


Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։


Հանգամանքները պարզվում են։

Դիտումների քանակ5

Leave a comment