ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության մարդու իրավունքների հարցերով խորհրդական Օլենա Շևչուկին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:


 


Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերել են առողջապահության ոլորտին և աշխատանքային իրավունքներին։


 


Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և լիազորությունները՝ ընդգծելով կառույցի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խախտումների արձագանքման գործընթացում։

Դիտումների քանակ11

Leave a comment