Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել հրաժարվել միաձայնությունից ԵՄ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծիք է հայտնել, որ Բրյուսելի և Բուդապեշտի միջև հարաբերություններում լարվածության շրջանը ցույց տվեց Եվրամիությունում միջազգային հարցերի շուրջ որակյալ մեծամասնությամբ քվեարկության անհրաժեշտությունը։ «Ես կարծում եմ, որ պետք է դասեր քաղել եվրոպական մակարդակով։ Օրինակ՝ անցում կատարել որակյալ մեծամասնության քվեարկությանն արտաքին քաղաքականության հարցերի դեպքում։ Դա մեզ թույլ կտա խուսափել սիստեմատիկ … Read more

Օսլոյում շրջայցի ընթացքում ծանոթացանք քաղաքային միջավայրում կիրառվող բնահենք լուծումներին. ՇՄ նախարար

Նորվեգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Օսլոյում ունեցանք կարևոր հանդիպում քաղաքապետարանի շրջակա միջավայրի և տրանսպորտի հարցերով փոխքաղաքապետ Մարիտ Քրիստինե Վեայի հետ, որին հաջորդեց ոլորտային շրջայցը։ Շրջայցին մասնակցում էր նաև Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:   «Հանդիպման … Read more

Գյումրիում այրվել է տնակ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ապրիլի 13-ին՝ ժամը 12։06-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում՝ սուպերմարկետի հետնամասում, հրդեհ է նկատվում։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 14։50-ին։ … Read more

Հայաստանը մասնակցում է Big Cat Conservation գլոբալ նախաձեռնությանը. քննարկվել են Դելիի հռչակագրի նախագիծն ու IBCA գագաթնաժողովը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհաի հետ՝ քննարկելու բնապահպանական ոլորտում միջազգային համագործակցության և առաջիկա գլոբալ նախաձեռնությունների հարցերը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են International Big Cat Alliance (IBCA) նախաձեռնությանը և 2026 թվականի հունիսի 1-ին Նյու Դելիում … Read more

Վահե Դավթյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են կլիմայի փոփոխության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տարածաշրջանային տնօրեն Թոմաս Էրիկսոնի գլխավորությամբ՝ քննարկելու ընթացիկ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի շարունակականությունը։    ՇՄՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը և նախարարության համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ։   Հանդիպման ընթացքում կողմերն … Read more

Լոնդոնը չի աջակցի Թրամփի հայտարարած Իրանի նավահանգիստների շրջափակմանը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած Իրանի նավահանգիստների շրջափակմանը։ Լոնդոնը չի մասնակցի այդ միջոցառումներին, երկուշաբթի BBC Radio 5-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նա ընդգծել է, որ այս պահին չափազանց կարևոր է վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկությունը, և Բրիտանիայի կառավարության դիվանագիտական, քաղաքական և ռազմական բոլոր միջոցառումներն ուղղված … Read more

Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել նոր նախագիծ

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա … Read more