Գյումրիում այրվել է տնակ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն


ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ապրիլի 13-ին՝ ժամը 12։06-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում՝ սուպերմարկետի հետնամասում, հրդեհ է նկատվում։ 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 14։50-ին։ Այրվել է տնակը (մոտ 80 քմ) ՝ գույքով։ 


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն:

Դիտումների քանակ2

Leave a comment