«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական շարունակվող պատերազմի ֆոնին, «Ռոսատոմը» Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ անցկացնում է Իրանի Բուշերի ատոմակայանի աշխատակիցների «վերջնական ռոտացիա»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմի» 108 աշխատակից լքում է ատոմակայանը՝ ուղևորվելով Սպահան։ Տեղում մնում է քսան ռուս մասնագետ, որոնք պատասխանատու են սարքավորումների անվտանգության համար։ … Read more